Շահերի ներդաշնակության տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Շահերի ներդաշնակության տեսություն, տասնիներորդ դարի կեսերի բուրժուական քաղաքատնտեսության հիմնական դրույթներից։ Առավել հայտնի ներկայացուցիչներն են Ֆրեդերիկ Բաստիան (Ֆրանսիա) և Հ. Չ. Քերին (ԱՄՆ)։ Շահերի ներդաշնակության տեսության հետևորդներից էին նաև Ֆ․ Ուոքերն ու Գ․ Ջորջը (ԱՄՆ), Մ․ Վիրտն ու Եվգենի Դյուրինգը (Գերմանիա), Ն․ Բունգեն (Ռուսաստան)։ Հասարակության դասակարգային «ներդաշնակության» գաղափարների վրա են խարսխված «Մասնակցություն», «Սոցիալական գործընկերություն», «ժողովրդական կապիտալիզմ», «Սահմանային արտադրողականություն» և այլ կոնցեպցիաները, որոնց նպատակն է կապիտալիզմը ներկայացնել ներհակություններից զերծ բանական հասարակարգ։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |