Շախմատի աշխարհի առաջնություն 2021
From Wikipedia, the free encyclopedia
2021 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ, տեղի է ունենցել 2021 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 10-ը Դուբայում՝ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի և 2020 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող ռուսաստացի Յան Նեպոմնյաշչու միջև։ Դեկտեմբերի 10-ին՝ տասնմեկերորդ պարտիայից հետո, հանդիպումն ավարտվել է ժամանակից շուտ՝ գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հաղթանակով՝ 7½-3½ հաշվով։
Արագ փաստեր
Գործող չեմպիոն | Հավակնորդ |
Մագնուս Կառլսեն Նորվեգիա | Յան Նեպոմնյաշչի Ռուսաստանի շախմատի ֆեդերացիա |
7½ | 3½ |
Ծննդյան տարեթիվ նոյեմբերի 30, 1990 | Ծննդյան տարեթիվ հուլիսի 14, 1990 |
2018 թվականի շախմատի աշխարհի առաջնության հաղթող | 2020 թվականի շախմատի հավակնորդների հաղթող |
Վարկանիշը մրցախաղի սկզբում․ 2855[1] | Վարկանիշը մրցախաղի սկզբում․2782 |
Փակել
Հավակնորդների մրցաշարն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2020 թվականի երկրորդ կեսին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել է մինչև 2021 թվականը։