Նոր Զելանդիայի սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Զելանդիայի Սահմանադրությունը չմոդիֆիկացված Սահմանադրություն է, որը բաղկացած է մի շարք կանոնադրություններից (խորհրդարանի ակտերից), Վայթանգի պայմանագրից, Գործադիր խորհրդի կարգադրություններից, բողոքարկումներից, դատարանների որոշումներից և չգրված սահմանադրական սովորույթներից։ Նոր Զելանդիայի Սահմանադրության մեջ չկա ոչ մի բարձրագույն փաստաթուղթ կամ բարձրագույն օրենք։ 1986 թվականի սահմանադրությունը որևէ այլ օրենքների վրա չի կիրառվում, և ներառում է միայն Նոր Զելանդիայի ողջ Սահմանադրության մի մասը։
Նոր Զելանդիան խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Այս համակարգը հաճախ կոչվում է Վեստմինսերյան, թեև այդ տերմինը դառնում է ավելի ու ավելի քիչ նպատակահարմար, հաշվի առնելով Նոր Զելանդիայի սահմանադրական փոփոխությունները։ Պետության ղեկավարը, գործադիր, դատական և օրենսդիր իշխանության առաջնորդը միապետն է, ներկայումս Թագուհի Էլիզաաբեթ Երկրորդը։ Միապետը համարվում է Նոր Զելանդիայի Թագավորության գեներալ-նահանգապետ։
1980-ականներին պետությունը բախվեց սահմանադրական ճգնաժամի, որի հետևանքով տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ։ Վերջին շրջանում կարծիքներ են հնչում Սահմանադրության փաստաթղթի ստեղծման և կառավարման հանրապետական համակարգին անցնելու վերաբերյալ։ Վերջին փոփոխությունների շարքում հարկ է նշել սահմանադրական բարեփոխումների հարցերով մասնագիտացված կոմիտեի ստեղծումը, Վայթանգի տրիբունալի հիմնումը, ընտրական համակարգի կատարելագործումը։