Նորվեգիայի կոմունաներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոմունան (նորվ.՝ kommune, -er) Նորվեգիայի վարչական բաժանման երկրորդ մակարդակն է նահանգներից (ֆյուլկեներից) հետո։ Մինչև 2018 թվականի վերջը երկիրը բաժանված է եղել 422 կոմունաների[1]։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն նաև նահանգ է և նրա միակ կոմունան։
Կոմունաները պատասխանատվություն են կրում մի շարք հիմնական խնդիրների իրականացման համար, որոնցից են տարրական դպրոցները, մանկապարտեզները, շրջանների նախագծումն ու տեխնիկական ծառայությունները։
Կոմունաների թիվը հետզհետե նվազում է փոքր կոմունաների միավորման պատճառով։ 1930 թվականին Նորվեգիայի կոմունաների թիվը եղել է 747, 1957 թվականին՝ 744, 1967 թվականին՝ 454, 2017 թվականին՝ 426, և գոյություն ունեն այդ թվի կրճատման նախագծեր։
Կոմունաների մոտավորապես 40 %-ի անունը համընկնում է նրա կենտրոնի անվան հետ, իսկ մյուսների դեպքում մասնամբ կամ ամբողջովին տարբերվում է։