Նոել Գալահեր
From Wikipedia, the free encyclopedia
Նոել Թոմաս Դեյվիդ Գալահեր (անգլ. Noel Thomas David Gallagher, մայիսի 29, 1967(1967-05-29)[1], Լոնգսայթ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն ), բրիտանացի երաժիշտ, երգիչ, կիթառահար, գաղափարախոս և բրիտանական Oasis ռոք խմբի երգերի գլխավոր հեղինակ։
Նոել Գալահեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Noel Gallagher և անգլ.՝ Noel Thomas Gallagher |
Ի ծնե անուն | անգլ.՝ Noel Thomas David Gallagher |
Ծնվել է | մայիսի 29, 1967(1967-05-29)[1] (56 տարեկան) Լոնգսայթ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք և փոփ[2] |
Մասնագիտություն | կիթառահար, երաժիշտ, հեղինակ-կատարող և երգիչ |
Գործիքներ | կիթառ[2] և վոկալ[2] |
Լեյբլ | Ստեղծման գրառումներ |
Անդամակցություն | Oasis և Նոել Գալագերի բարձր թռչող թռչունները |
Ամուսին | Մեգ Մեթյուզ |
Կայք | noelgallagher.com |
Noel Gallagher Վիքիպահեստում |
Նոելը սկսել է կիթառ նվագել, երբ նա դարձել է 13 տարեկան։ Սկզբում, փորձելով իրեն շինարարության ոլորտում, 1988 թվականին նա միացել է տեղական Inspiral Carpets խմբին որպես տեխնիկ։ Inspiral Carpets-ի հետ շրջագայության ժամանակ նա իմացել է, որ իր եղբայր Լիամը հիմնել է իր սեփական խումբը, որը կոչվում է The Rain, որն այնուհետև վերանվանվել է Oasis։ Երբ Նոելը վերադարձել է Անգլիա, Լիամը հրավիրել է նրան միանալ Oasis-ին որպես՝ երգերի հեղինակ և կիթառահար։
Խմբի դեբյուտային ալբոմը՝ Definitely Maybe-ն, նշանավորել է խմբի շարժման սկիզբը դեպի բրիտփոփ ժանրի փառքի գագաթ։ Իսկ նրանց երկրորդ ալբոմը՝ (What's the Story) Morning Glory?-ն դարձել է առավել կոմերցիոն հաջողը ամբողջ Oasis-ի պատմության մեջ։ Սակայն շուտով բրիթփոփը հասել է իր փառքի բարձունքին, և խմբի հաջորդ չորս ալբոմները չկարողացան նույն հաջողության հասնել։ Oasis-ի վաճառված ալբոմների ընդհանուր քանակը գերազանցում է 60 միլլիոն օրինակի նշագիծը։ Խումբը 15 անգամ ստացել Է NME Awards, 5 անգամ՝ Brit Awards, 9 անգամ՝ Q Awards, 4 անգամ՝ MTV Europe Awards, 2՝ անգամ Ivor Novello մրցանակները և երեք անգամ առաջադրվել Գրեմմի մրցանակին։ Գինես հրատարակչությունը Oasis-ին ներառել է ռեկորդների գրքում բրիտանական հիթ-շքերթի առաջին տասնյակում ամենաերկար մնալու և մեկ օրացուցային տարվա ընթացքում բրիտանական հիթ-շքերթում ամենաերկար մնալու համար. խմբի 22 սինգլները հայտնվել են Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի առաջին տասնյակում, իսկ նրանցից 8-ը հասել են առաջին հորիզոնականին։