Յուտա
From Wikipedia, the free encyclopedia
Յուտա (անգլերեն՝ Utah), նահանգ ԱՄՆ-ի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի՝ տարածքի մեծությամբ 13-րդ, 2,9 միլիոն բնակչությամբ 34-րդ և նոսր բնակեցվածությամբ 10-րդ նահանգն է։ Յուտան 1896 թվականի հունվարի 4-ին դարձել է ԱՄՆ քառասունհինգերորդ նահանգը։
Յուտա անգլ.՝ Utah | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Utah, This Is the Place? և Utah, We Love Thee? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Սոլթ Լեյք Սիթի | |||||
Ամենաբարձր կետ | King's Peak? | |||||
ԲԾՄ | 1860 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Utah State Legislature? | |||||
Դատական մարմին | Utah Supreme Court? | |||||
Միության մուտք | հունվարի 4, 1896 (45-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲3 271 616 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (34 տեղ) | |||||
Տարածք | 219 653 կմ² (13 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունվարի 4, 1896 թ. | |||||
Սահմանակցում է | Նևադա, Այդահո, Վայոմինգ, Կոլորադո, Արիզոնա և Նյու Մեքսիկո | |||||
Ժամային գոտի | UTC-7, Ամերիկա/Դենվեր և MDT? | |||||
Հապավում | UT | |||||
Փոխարինեց | Յուտայի նահանգ | |||||
ISO 3166-2 կոդ | US-UT | |||||
Հեռախոսային կոդ | 801 և 435 | |||||
Անվանված է | մարդ | |||||
Մականուն | Beehive State | |||||
Միության մուտք | հունվարի 4, 1896 (45-րդ) | |||||
utah.gov(անգլ.) | ||||||
Գտնվում է Ժայռոտ լեռների շրջանում։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Վայոմինգ, արևելքում` Կոլորադո, հարավում` Արիզոնա, արևմուտքում` Նևադա և հյուսիսում` Այդահո նահանգներին[2]։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Սոլթ Լեյք Սիթին է։ Մյուս խոշոր քաղաքներից են Օգդենն ու Պրովոն։
«Յուտա» անվանումը յուտե լեզվում նշանակում է «լեռնցիներ»[3]։ Քաղաքային բնակչությունը կազմում է նահանգի ողջ բնակչության 87 %-ը, ինչը ուրբանիզացման մակարդակով վեցերորդ ցուցանիշն է ԱՄՆ-ի նահանգների մեջ[4]։ Բնակչության մոտ 80 %-ը ապրում է Ուոսատչ-Ֆրոնտ շրջանում, որի կենտրոնը Սոլթ Լեյք Սիթին է։
Կրոնական առումով նահանգը միատարր է. բնակիչների մոտ 60 %-ը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցու ներկայացուցիչներ են։ Այս հանգամանքը որոշ առումով պայմանավորում է նահանգի առօրյա ու մշակութային կյանքը[5][6]։
Յուտան տրանսպորտային կենտրոն է։ Այստեղ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները և գիտական հետազոտությունները, պետական ծառայությունը, հանքարդյունաբերությունը։ Յուտան զբոսաշրջային կարևոր կենտրոն է։ 2008 թվականի տվյալներով նահանգը ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի գնահատականներով բնակչությամբ ամենաարագ աճող նահանգն է[7]։ 2000-2005 թվականներին Սաութ Ջորդան քաղաքը ամենաարագ աճող ագլոմերացիան է եղել ողջ ԱՄՆ-ում[8]։