Յոս վան Կլևե
նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Յոս վան Կլևե կամ Յոս վան դեր Բեկե (հոլ.՝ Joos van Cleve կամ Joos van der Beke, 1485[1][2][3][…] կամ 1475[4], Kleve, Գերմանիա - 1540[5][1][6][…] կամ նոյեմբերի 10, 1540(1540-11-10)[4], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ, Անտվերպենյան մաներիզմի ներկայացուցիչ։
Յոս վան Կլևե | |
---|---|
Ծնվել է | 1485[1][2][3][…] կամ 1475[4] |
Ծննդավայր | Kleve, Գերմանիա |
Վախճանվել է | 1540[5][1][6][…] կամ նոյեմբերի 10, 1540(1540-11-10)[4] |
Մահվան վայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[7] և դիմանկար[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Portrait of a man?, Անծանոթ տղամարդու դիմանկար և Portrait of a man and his wife? |
Հայր | Willem van Cleve the Elder? |
Զավակներ | Cornelis van Cleve?[8] |
Joos van Cleve Վիքիպահեստում |
1511 թվականին դարձել է Անտվերպենի գիլդիայի վարպետ։ 1530-35 թվականներին աշխատել է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ի արքունիքում։ Նրա ոճի վրա ազդել են Գերարդ Դավիդը, Քվինտեն Մասեյսը և Յոահիմ Պատինիրը ։
Յոս վան Կլևեն նկարել է մարդաշատ, խիտ ֆիգուրալ կոմպոզիցիաներ բարդ ճարտարապետական միջավայրերում կամ համայնապատկերային լանդշաֆտի ֆոնի վրա։
Յոս վան Կլևեի հիշարժան աշխատանքներից են Սբ. Ռեյնոլդը, որն այժմ գտնվում է Վարշավայի Ազգային թանգարանում և Մոգերի երկրպագության եռանկարը, որը, ամենայն հավանականությամբ, պատվիրվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I- ի կողմից մոտ 1520 թվականին՝ նրան Ոսկե գեղմի շքանշանով պարգևատրելու կապակցությամբ, և ներկայումս գտնվում է Բեռլինի Gemäldegalerie-ում[9] .