Յակոբ վան Ռյոյսդալ
նիդերլանդացի գեղանկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Յակոբ վան Ռյոյսդալ (հոլ.՝ Jacob van Ruisdael, ամբողջական անունը՝ Յակոբ Իսակս վան Ռյոյսդալ, հոլ.՝ Jacob Isaaksz van Ruysdael, 1628[1][2][3][…], Հաառլեմ[4] - մարտի 10, 1682(1682-03-10)[5][3], մարտի 14, 1682(1682-03-14)[6] կամ հունիսի 14, 1682(1682-06-14)[7], Հաառլեմ), հոլանդացի նկարիչ։ Կրել է Պ. Պոտտերի, Յ. վան Գոյենի, Հ. Սեգերսի ազդեցությունը։ 1648 թվականից ստեղծագործել է Հառլեմում։ Սկզբնական գործերում Ռյոյսդալ պատկերել է Հառլեմի շրջակայքի տեսարաններ («Տնակը պուրակում», 1646, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Մոտ 1650-1655 թվականներին ճանապարհորդել է Արևելյան Նիդերլանդներում և Արևմտյան Գերմանիայում, ստեղծել դրամատիզմով հագեցած մոնումենտալ բնանկարներ («Հրեական գերեզմանատուն», մոտ 1650-1655, Գրեզդենի պատկերասրահ)։ Մոտ 1656 թվականին հաստատվել է Ամստերդամում։
Յակոբ վան Ռյոյսդալ հոլ.՝ Jacob van Ruisdael | |
---|---|
Ի ծնե | հոլ.՝ Jacob Isaackszoon Van Ruisdael |
Ծնվել է | 1628[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաառլեմ[4] |
Վախճանվել է | մարտի 10, 1682(1682-03-10)[5][3], մարտի 14, 1682(1682-03-14)[6] կամ հունիսի 14, 1682(1682-06-14)[7] |
Մահվան վայր | Հաառլեմ |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն[8] |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, բնանկարիչ, օֆորտանկարիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | բարոկկո նկարչություն |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բենտհայմի ամրոց, Հրեական գերեզմանատուն, Լույսի ճառագայթ և The Windmill at Wijk bij Duurstede? |
Ուսուցիչ | Սալոմոն վան Ռյոյսդալ |
Աշակերտներ | Մեյնդերտ Հոբբեմա |
Անդամակցություն | Haarlem Guild of St. Luke? |
Հայր | Իսակ վան Ռյոյսդալ |
Ազգականներ | Յակոբ Սալոմոնս վան Ռյոյսդալ և Սալոմոն վան Ռյոյսդալ |
ստորագրություն | |
Jacob Isaacksz. van Ruisdael Վիքիպահեստում |