Մուշե Ա Այլաբերցի
From Wikipedia, the free encyclopedia
Մուշե Ա Այլաբերացի (ծ. թ. անհայտ, գ. Այլաբերք-Ալափարս (Կոտայք գավառ) – 534), Ամենայն հայոց կաթողիկոս 526 թվականից։ Հաջորդել է Սամվել Ա Արծկեցուն։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, Սյունիքի եպիսկոպոս Մուշեի մահից հետո Սյունյաց նախարարի այրին՝ Սահակիա իշխանուհին, կաթողիկոսին հրավիրում է Սյունիք՝ եպիսկոպոսական ընտրություններ անցկացնելու։ 526 թվականին մեկնում է Սյունիք, գումարում ընտրական ժողով և եպիսկոպոս ձեռնադրում հայր Երիցակին[1]։ Կաթողիկոսական գահին Մուշե Ա Այլաբերացուն հաջորդել է Սահակ Բ Ուղկեցին։