Միոկարդ
սրտի միջին շերտ / From Wikipedia, the free encyclopedia
Միոկարդ, (նաև կոչվում է սրտամկան) ողնաշարավորների մկանների երեք տեսակներից մեկն է՝ կմախքային մկանների և հարթ մկանների հետ միասին։ Այն ոչ կամային կառավարմամբ, միջաձիգ զոլավոր մկան է, որը կազմում է սրտի պատի հիմնական հյուսվածքը։ Միոկարդը կազմում է հաստ հյուսվածք արտաքին էպիկարդի և ներքին էնդոկարդի միջև և արյունամատակարարվում է պսակային համակարգով։ Միոկարդը կազմված է առանձին բջիջներից (կարդիոմիոցիտներ), որոնք միանում են իրար հետ ներդիր սկավառակներով և շրջապատված են կոլագենային թելերով, որոնք կազմավորում են արտաբջջային մատրիքսը։
Միոկարդ | |
---|---|
Սրտամկանի հյուսվածաբանական պատկեր | |
Տեսակ | անատոմիական կառուցվածք և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Մկանային համակարգ, muscle layer of organ?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | սիրտ |
Կազմված է | միոկարդ |
Լատիներեն անվանում | Textus muscularis striatus cardiacus |
MeSH | A02.633.580, A07.541.704 և A10.690.552.750 |
Foundational Model of Anatomy | 9462 |
Terminologia Anatomica 98 | A12.1.06.001 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
Myocardium Վիքիպահեստում |
Սրտամկանը կծկվում է կմաղքային մկանների նման, սակայն որոշակի տարբերություններով։ Էլեկտրական ազդակը գործողության պոտենցիալի տեսքով հասնում է բջջին և կալցիումի իոնները դուրս են գալիս բջջի ներքին պաշարներից՝ սարկոպլազմատիկ ցանցից։ Կալցիումի իոնների քանակի բարձրացման ազդեցությամբ միոֆիլամենտները սահում են միմյանց նկատմամբ, իսկ այդ գործընթացը կոչվում է մկանային կծկում։
Սրտամկանի հիվանդությունները շատ կարևոր դեր ունեն։ Այդ հիվանդություններից են ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը, կարդիոմիոպաթիաները, որոնք բերում են սրտի կողմից արյան արտամղման ֆունկցիայի իջեցման։