Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ (անգլ.՝ Mary Elizabeth Winstead, նոյեմբերի 28, 1984(1984-11-28)[4][5], Rocky Mount[6]), ամերիկյան դերասանուհի։ Նախ և առաջ հայտնի է ինչպես «բղավող թագուհի»` «Սև ամանոր», «Նպատակակետը 3», «Մահվան փաստը» և «Ինչ-որ բան» ֆիլմերում դերեր ունենալու պատճառով։ Սակայն դերասանուհին սարսափ ոճով չի սահմանափակվում, որի մասին են վկայում նրա գործունեությունը «Բարձրագույն պիլոտաժ» ընտանեկան ֆանտաստիկ ֆիլմում, «Բոբբի» ֆիլմում, «Պինդ ընկույզ 4.0» և «Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար» էքշններում, ինչպես նաև «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» կատակերգության մեջ։
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ անգլ.՝ Mary Elizabeth Winstead | |
---|---|
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը 2007 թվականին | |
Ծնվել է | 1984 թվական, նոյեմբերի 28[1] |
Ծննդավայր | Ռոքի-Մաունթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Կրթություն | Joffrey Ballet? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Riley Stearns? և Էվան ՄաքԳրեգոր[2] |
Համատեղ ապրող(ներ) | Էվան ՄաքԳրեգոր[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Իր կարիերայի ընթացքում Մերի Էլիզաբեթը անվանակարգվել է որպես ամերիկյան երիտասարդ ու հեղինակավոր տաղանդներ մրցանակի «Երիտասարդ դերասան» կոչումով` «Ոգևորվածություն» սերիալում դեր ունենալու համար և դարձել է «Բոբբի» ֆիլմի դերասանական անձնակազմի Գիլդիա մրացանակի դափնեկիր։