Մեռյալ տարածքը (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Մեռյալ տարածքը» (անգլ.՝ The Dead Zone), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպ՝ գրված քաղաքական թրիլեր ժանրով, որն իր մեջ պարունակում է դետեկտիվ և սարսափ, առաջին անգամ հրատարակվել է 1979 թվականին Viking Press հրատարակչության կողմից։ Սա Քինգի գրած 5-րդ վեպն է, որը գլխավորում էր Նյու Յորք Թայմսի տարվա բեստսելերների շարքը։ Հիմնական սյուժետային գծերին համաձայն գլխավոր հերոս Ջոննի Սմիտը ավտովթարի հետևանքով գրեթե հնգամյա կոմայից արթնանալուց հետո իր մեջ հայտնաբերում է ապագան կանխագուշակելու ընդունակություն։ Պատմության ընթացքում նա ծանոթանում է քաղաքական գործիչ Գրեգ Ստիլսոնի հետ, ով, համաձայն կանխագուշակման, կսկսի Երրորդ համաշխարհային պատերազմը։
Մեռյալ տարածքը անգլ.՝ The Dead Zone | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ և թրիլեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 428 |
Նախորդ | Դիմակայություն |
Հաջորդ | Հայացքից բոցավառվողը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | օգոստոս 1979 |
The Dead Zone (novel) Վիքիպահեստում |
«Մեռյալ տարածքի» գաղափարը առաջացել է այն մտքից, որ քաղաքական մարդասպանը կարող է ճիշտ գտնվել։ Գրողը ցանկացել է Ջոն Քեննդիի սպանությունից հետո փոխել հասարակության վերաբերմունքը «հրացանով մարդու» նկատմամբ։ Ստեղծագործության ուղերձը ինչ-որ տեղ մարդասպանության արդարացումն է։ Հեղինակը շատ հպարտացել է իր այս աշխատությամբ, չնայած սյուժետի փոքր-ինչ «կանխատեսելիությանը»՝ այն համարելով իր ամենաառաջին իրական վեպը։ Քինգի դիտավորությամբ գլխավոր հերոսի կերպարը հանգում է «ժողովրդից ելած հասարակ մարդու», մինչդեռ այդ ժամանակ գլխավոր վատ կերպարը պետք է լիներ զզվելի և վախենալու։ Վերջինիս քաղաքական կերպարը սերել է Ռիչարդ Նիքսոնից։ Ստեղծագործությունը առաջադրվել է «Լոկուս» մրցանակաբաշխությանը՝ որպես լավագույն ֆենտեզի վեպ։
Գրական քննադատները «Մեռյալ տարածքը» համարում էին գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպի արժանապատվություններին նրանք վերագրում էին բացասական կերպարի նախօրինակը, վստահ պատումը՝ առանց կեղծ նոտաների և սյուժետի թեքումների, ոչ մեծ ծավալը և կինեմատոգրաֆիականությունը։ Ստեղծագործության գլխավոր առանցքներից մեկը իրական քաղաքական ճգնաժամն է։ Գրքի հաջողությունը ամրագրեց գրողի հեղինակությունը։ Գիրքը երկու անգամ էկրանարկվել է՝ առաջին անգամ 1983 թվականին ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգի կողմից որպես ֆիլմ, իսկ հետագայում՝ որպես նույնանուն սերիալ, որը ցուցադրվել է 2002-2007 թվականների ընթացքում USA Network հեռուստաալիքի կողմից։