Մեջքի լայնաձև մկան
From Wikipedia, the free encyclopedia
Մեջքի լայնագույն մկան (լատին․՝ musculus latissimus dorsi), մակերեսային մկան։ Զբաղեցնում է մեջքի ամբողջ ստորին հատվածը, վերին խրձերը ծածկված են սեղանարդաձև մկանով (musculus trapezius)։ Այն սկսվում է վերջին կրծքային (4, ավելի հազվադեպ՝ 5-6), բոլոր գոտկային և սրբանային ողերի փուշելուններից, զստային կատարի հետին մասից, գոտկակրծքային փակեղի մակերեսային թերթիկից և ստորին չորս կողոսկրերից (չորս ատամներով)։ Գոտկային շրջանում երկու կողմերի մեջքի լայնագուն մկանները կազմում են ընդարձակ ջլոն, որը միաձուլվում է գոտկակրծքային փակեղի հետ։ Վերին խրձերը անցնում են կողմնայնորեն, ստորին խրձերը թեք գնում են դեպի վեր և կողմնայնորեն, ընթացքում ստանում են լրացուցիչ խրձեր՝ 3-4 ատամների տեսքով, ծածկում են թիակի ստորին անկյունը և մեծ կլոր մկանները (երբեմն՝ ստանում է լրացուցիչ խուրձ մեծ կլոր մկանից)։ Այնուհետև, ձևավորելով անութային խոռոչի հետին պատը, միանում է բազկոսկրի փոքր թմբկության կատարին (լատ.՝ crista tuberculi minoris humeri)[3][4]:
Մեջքի լայնաձև մկան | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս և chiral muscle organ type? |
Ենթադաս | superficial extrinsic muscle of shoulder?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Զարկերակ | thoracodorsal artery? |
Նյարդայնացած | thoracodorsal nerve?[2] |
Foundational Model of Anatomy | 13357 |
Terminologia Anatomica 98 | A04.3.01.006 |
Latissimus dorsi muscles Վիքիպահեստում |