Մենախոսություն
գեղարվեստական երկի մեջ հերոսի ինքնարտահայտման ձև / From Wikipedia, the free encyclopedia
Մենախոսություն, մոնոլոգ (հին հունարեն՝ μόνος-ից՝ մեկ և λόγος-ից՝ խոսք), գեղարվեստական երկի մեջ հերոսի ինքնարտահայտման ձև, երբ նա համեմատաբար լայն ընդգրկումով բացահայտում է իր հոգեվիճակը, շրջապատող իրադրությունը։ Գործող անձի խոսք (հիմնականում դրամատիկ ստեղծագործության մեջ), որն անջատված է կերպարների խոսակցական հաղորդակցությունից և չի ենթադրում անմիջական արձագանք՝ ի տարբերություն երկխոսության՝ դիալոգի։
Մենախոսությունը խոսք է, որն ուղղված է ունկնդիրներին կամ ինքն իրեն։
Մենախոսության բնույթ ունեն քնարական շատ բանաստեղծություններ (Պետրոս Դուրյան, «Տրտունջք», Սերգեյ Եսենին, «Սև մարդը» և այլն)։