Մեթյու Վայներ
From Wikipedia, the free encyclopedia
Մեթյու Վայներ (անգլ.՝ Matthew Weiner[2], հունիսի 29, 1965(1965-06-29)[1], Բալթիմոր, Մերիլենդ), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ[3]։ Նա ստեղծել է AMC ալիքի «Խելահեղները» դրամատիկ սերիալը[4]։ Նա նաև աշխատել է HBO-ի «Սոպրանոների տոհմը» դրամատիկական սերիալի վրա։ Նա գրել է այդ սերիալի 5-րդ և 6-րդ սեզոնները (2004, 2006-2007)։ Վայները «Խելահեղները» և «Սոպրանոների տոհմը» ֆիլմերի համար արժանացել է «Էմմի»-ի ինը մրցանակ (3 Էմմիի արժանացել է «Խելահեղները» ֆիլմի համար)։ «Խելահեղները» ֆիլմի համար արժանացել է նաև երեք «Ոսկե գլոբուսի»[5][6][7][8][9][10]։ «Խելահեղները» չորս տարի անընդմեջ հաղթել է «Էմմիի» լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգում (2008, 2009, 2010, 2011)։ «Սոպրանոների տոհմը» ֆիլմի համար նա (գործադիր պրոդյուսեր Վեյների հետ միասին) երկու անգամ շահել է այդ նույն մրցանակը (2004, 2007)[11][12]։ Վեյներն ընդգրկվել է Time 100 աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[13]։ 2011 թվականին նոյեմբերին The Atlantic ամսագիրը նրան անվանեց 21 «Քաջ մտածողների» շարքում[14]։
Մեթյու Վայներ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 29, 1965(1965-06-29)[1] (58 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բալթիմոր, Մերիլենդ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1980806 |