Մարմոտան Մոնե թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Մարմոտան Մոնե թանգարան, (ֆր.՝ Musée Marmottan Monet), գեղարվեստի թանգարան Փարիզի 16-րդ շրջանում։ Հավաքածուն ընդգրկում է իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների մոտ 300 կտավ։ Թանգարանում ներկայացված են Կլոդ Մոնեի, Բերտա Մորիզոյի, Էդգար Դեգայի, Էդուարդ Մանեի, Ալֆրեդ Սիսլեյի, Կամիլ Պիսսարոյի, Պոլ Գոգենի, Պոլ Սինյակի, Օգյուստ Ռենուարի գործերը։ Բացի դրանից՝ թանգարանում պահվում են նկարազարդ ձեռագիր մատյաններ, Նապոլեոնի շրջանի արվեստի գործեր, իտալական և ֆլամանդական գեղանկարչությունը ներկայացնող կտավներ։
Արագ փաստեր Մարմոտան Մոնե թանգարան, Տեսակ ...
Մարմոտան Մոնե թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 16-րդ շրջան |
Հասցե | 2 rue Louis-Boilly, 75016 Paris, France75016rue Louis-Boilly? (2) |
Հիմնադրվել է | 1934[1] |
Հիմնադիր | Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Paul Marmottan?[1] |
Կայք | marmottan.fr(ֆր.)(անգլ.) |
Փակել
Մետրոյի մոտակա կայարանը Լյա Մյուետն է։