Մարկ Ռոնսոն
From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Դենիել Ռոնսոն (անգլ.՝ Mark Daniel Ronson, սեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[4][5], Նոթինգ Հիլ, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դիջեյ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, կատարող և Allido Records–ի ստեղծողներից մեկը[6]։ Նա հանդես է գալիս իր խմբի հետ Mark Ronson & The Business Intl անվանմամբ։
Մարկ Ռոնսոն | |
---|---|
Բնօրինակ անուն | Mark Daniel Ronson |
Ի ծնե անուն | Մարկ Դենիել Ռոնսոն |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1975 (48 տարեկան) Նոտինգ–Հիլ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B[1] |
Մասնագիտություն | երաժիշտ, DJ, երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ, դաշնամուր, երգեհոն |
Լեյբլ | Allido, Columbia, Roc Nation |
Կրթություն | Վասար քոլեջ, Թիշչ արվեստի դպրոց և Collegiate School? |
Անդամակցություն | Silk City |
Կապված | Silk City |
Ամուսին | Գրեյս Գումմեր |
Պարգևներ | |
Կայք | markronson.co.uk |
Mark Ronson Վիքիպահեստում |
Նրա դեբյուտային Here Comes the Fuzz ալբոմը չդարձավ բրիտանական երաժշտության մեջ սենսացիա, միայն երկրորդ սկավառակը՝ Version 30–րդ տեղը գրավեց և Մարկ Ռոնսոնը Բրիտանական անվանակարգից, որպես «2008 թվականի լավագույն կատարող»։ Երրորդ ստուդիական ալբոմը՝ Record Collection, թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 27–ին։
Մարկ Ռոնսոնը նաև հայտնի է, որպես սաունդ-պրոդյուսեր։ Նա իր դերն է ունեցել բրիտանական երգիչների կարիերայում, ինչպիսիք են՝ Էմի Ուայնհաուսը, Լիլի Ալենը, Էստելը և Ադելը։ 2012 թվականին Ռոնսոնը Coachella խրախճատոնում ծրագիր է ներկայացրել, որից հետո վերադարձել է Եվրոպա և սկսել է երաժշտության պրոդյուսեր աշխատել լոնդոնական Օլիմպիական խաղերի և թագավորական պալատի համար[7]։
2011 թվականի աշնանը Մարկ Ռոնսոնը Քեթի Բիի հետ ձայնագրել է թրեք օլիմպիական խաղերի համար՝ «Anywhere In The World», Move to the beat ընկերության շրջանակներում։