Մարդու սեռական կյանք
From Wikipedia, the free encyclopedia
Սեռական կյանք, կենսաբանական, հասարակական և հոգեկան պրոցեսների ու հարաբերությունների ամբողջություն, որն ընկած է սեռական ակտիվության հիմքում և որի միջոցով այն իրագործվում է։ Նեղ իմաստով սեռական կյանքը սեռական գրգռում հարուցելուն և բավարարելուն նպատակամղված վարքն է։ Կյանքի շարունակմանը ուղղակի կամ անուղղակի նպատակամղված սեռական վարքի ողջ բազմազանության հիմքում ընկած են էվոլյուցիայի որոշակի փուլում ծագած սեռական երկձևությունը և դրա հետ կապված սեռական հակումը։ Մարդու սեռական վարքը և սեքսուալությունը սոցիալ-մշակութային գործոնների անմիջական և վճռական ազդեցության շնորհիվ վերածվում են նոր որակի, որը պայմանավորված է նրա հասարակական էությամբ։ Զուտ կենսաբանական նպատակամղվածությունից հետագա հեռացումը դառնում է մարդու սեռական հակման հումանիզացման հիմքը․ սեռական կյանքը վերածվում է մարդկանց խոր անձնային փոխազդեցության միջոցի՝ հիմնված հոգեոր միասնության և սիրո վրա։ Սեռական կյանքի որակական, իմաստային կողմը ձեավորվում է անհատի սոցիալականացման ընթացքում, որոշվում անձի կառուցվածքով և նրա զարգացման աստիճանով, իսկ քանակական կողմը որոշվում է սեռային կազմությամբ՝ կայուն կենսաբանական հատկությունների համակարգով։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |