Մասնակից:Tatev0199/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Ջակինտո Դալի ի Դոմենեքը Դալի դը Փուբոլի առաջին մարկիզն էր (11 մայիսի 1904 – 23 հունվարի 1989), հայտնի Սալվադոր Դալի անունով, եղել է հանրահայտ իսպանացի սյուրռեալիստ, ծնվել է Իսպանիայի Կատալոնիա շրջանի Ֆիգերաս քաղաքում:
Դալին տաղանդավոր գծանկարիչ էր, շատ ավելի հայտնի սյուրռեալիստական ոճով արված իր զարմանալի և տարօրինակ նկարներով: Նրա նկարչական տաղանդները հաճախ վերագրվում էին Ռենեսանսի վարպետների ազդեցությանը:[1][2] Իր ամենահայտնի գործը՝ Հիշողության ճնշումները, Դալին նկարել է 1931 թ.-ի օգոստոսին: Դալիի բազմաբովանդակ գործունեությունն արվեստում չի սահմանափակվում նկարչությամբ. այն ներառում է նաև ֆիլմերի, քանդակագործության և լուսանկարչության ոլորտները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ համագործակցել է տարբեր ոլորտների արվեստագետների հետ:
Դալին ասում էր, որ «սերն այն ամենի հանդեպ, ինչ փայլուն է, թանկարժեք ու ճոխ, նաև սերնարևելյան հագուստների հանդեպ»[3] գալիս է «արաբ նախնիներից». նա պնդում էր, որ սերում է մավրերից:[4][5]
Դալին ուղղակի անհատնում երևակայություն ուներ, ինչպես նաև տարօրինակ և էքստրավագանտ վարքագիծ: Չնայած Դալիի արվեստի գործերի գնահողների և քննադատների դժգոհությանը, Դալի էքսցենտրիկ և հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող վարքագիծը ավելի մեծ ուշադրության էին արժանանում, քան արվեստի գործերը:[6][4]