Մասնակից:O'micron/առաջին
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի առաջին հանրապետություն կամ պարզապես Հայաստանի հանրապետություն (դասական ուղղագրությամբ՝ Հայաստանի Հանրապետութիւն), ինքնիշխան պետություն պատմական Արևելյան Հայաստանի տարածքում, որը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի կազմալուծման արդյունքում։ Հայաստանի առաջին հանրապետությունը ձևավորվում է պատմական բարդ ժամանակաշրջանում՝ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականների ներհոսքի, տրանսպորտային ուղիների շրջափակման, միջպետական սահմանների անորոշության հետևանքով առաջացած տարածքային վեճերի (Թուրքիայի, Մուսավաթական Ադրբեջանի և Վրաստանի հետ), թուրք հրոսակների շարունակական ասպատակությունների, ինչպես նաև Բոլշևիկյան Ռուսաստանի նվաճողական քաղաքականության պայմաններում։ Հայաստանի անկախ հանրապետության հիմքերը դրվում են 1918 թվականի մայիսին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում (Մայիսյան հերոսամարտեր) հայերի տարած վճռական հաղթանակներով պայմանավորված։
Հայաստանի առաջին հանրապետություն Հայաստանի Հանրապետութիւն | ||||
| ||||
Ըստ գույների տարբերակված են՝ փաստացի վերահսկողության տակ գտնվող տիրույթները (ծիրանագույն), վիճելի տարածքները (դեղին) և Սևրի պայմանագրով Հայաստանին անցած պատմական Հայաստանի հողերը Նշանաբան՝ «Մեկ ազգ, մեկ հայրենիք» | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական (վարչապետական) հանրապետություն | |||
Մայրաքաղաք | Երևան | |||
Թագավորանիստ ոստան | թագավորական իշխանությունը բացակայում է | |||
Պետության գլուխ | Վարչապետ
| |||
Արքայատոհմ | ||||
Լեզու | հայերեն | |||
Կրոն | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
| |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Առաջին համաշխարհային պատերազմ | |||
Հասարակարգ | Կապիտալիստական հասարակարգ | |||
Հիմնադրում | մայիսի 28, 1918 | |||
Հզորության գագաթնակետ | Վիլսոնյան Հայաստան
| |||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Հայաստան Արցախի Հանրապետություն Թուրքիա Վրաստան Ադրբեջան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Չնայած ներքին և արտաքին դժվարություններին՝ կարճ ժամանակահատվածում կազմակերպվում է պետական կառավարման ապարատ, կանոնավոր բանակ, մի շարք պետությունների հետ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, հետզհետե աշխուժանում է երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը։
Հայաստանի հանրապետության կառավարության իրականացրած դիվանագիտական միջոցառումների արդյունքում Թուրքիայի ռազմական ճնշումներով պարտադրված Բաթումի պայմանագրի նախատեսած 10 հազար կմ² տարածքը վերաճում է 70 հազարի։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Ավետիս Ահարոնյանը Դաշնակցական կառավարության անունից ստորագրում է Սևրի պայմանագիրը, որով փաստացիորեն լուծվում էր Հայկական հարցը՝ միացյալ, դեպի ծով ազատ ելք ունեցող Հայաստանի ստեղծմամբ։ Հայկական պետության սահմանները (170 հազար կմ²) պետք է որոշվեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համաձայն, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը, մասնավորապես՝ Թուրքիայի անկախության պատերազմի ելքը անհնարին է դարձնում այս ամենի իրագործումը։
Հայաստանի հանրապետությունը գոյատևում է մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը․ այդ օրը Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն հայտարարում է Հայաստանում ՀՅԴ կառավարության անիշխան կարգավիճակի մասին։ Հայկական ազգային պետականության կորսման պատճառը Հայաստանի դեմ ուղղված ռուս-թուրքական համատեղ ագրեսիան էր, որը իրագործվել էր Թուրքիայում և Ռուսաստանում հաստատված անօրինական իշխանությունների կողմից։ Խորհրդայնացումից հետո Հայաստանը ունենում է լուրջ տարածքային կորուստներ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Հընթացս Սյունիքում հիմնադրվում է Լեռնահայաստանի հանրապետությունը։