Մասնակից:Manushak13/Վերածննդի դարաշրջանի վաղ իտալական գեղանկարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Վերածննդի դարաշրջանի վաղ իտալական գեղանկարչություն, համաշխարհային գեղարվեստական ժառանգության գագաթնակետ: Նախավերածնունդը գեղանկարչությունում կապված է միջնադարի հետ, ռոմանական,գոթական, բյուզանդական ավանդույթների հետ, այս շրջանը դարձավ Վերածննդի նախապատրաստում: Նա բաժանվում է երկու ենթաշրջանների՝ մինչև Ջոտտո դի Բոնդոնեի մահը և դրանից հետո (1337): Վաղ Վերածննդի շրջանն ընդգրկում է 1420-1500 թվականները: Բարձր Վերածնունդը սփռվում է մոտավորապես 1500-1527 թվականը, իսկ Մանիերիզմը՝ 1525-1600 թվականը: Այս ամսաթվերը մոտավոր են, որովհետև առանձին նկարիչների կյանքն ու ստեղծագործությունն ընդգրկել են տարբեր հիշատակված ժամանակաշրջաններ:
Վերածննդի դարաշրջանի իտալական նկարիչները, չնայած և կցված էին հատուկ քաղաքների, այնուամենայնիվ տեղաշարժվում էին ամբողջ Իտալիայով մեկ, հաճախ ունենալով դիվանագիտական կարգավիճակ և զբաղվելով գեղարվեստական և փիլիսոփայական գաղափարների տարածումով[1]:
Տոսկանայի Ֆլորենցիա քաղաքը հայտնի է որպես Վերածննդի հայրենիք, և հատկապես Վերածննդի գեղանկարչության հայրենիք:
Նախավերածնունդը սկսվում է գեղանկարիչ Ջոտտոյի մասնագիտական գործունեությամբ և ներառում է իր մեջ նկարիչներ Թադեո Գադդիի, Օրկանիայի և Ալտիկիերոյի ստեղծագործությունը: Վաղ Վերածնունդը հիշատակված էր նկարիչներ Մազաչչոյի, Ֆրա Անջելիկոյի, Պաոլո Ուչչելլոյի, Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի և Վերոկկիոյի աշխատանքներով: Բարձր Վերածննդի դարաշրջանում են աշխատել Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը և Տիցիանը: Մանիերիզմն ընդգրկված է Անդրեա դել Սարտոյի, Պոնտորմոյի և Տինտորետտոյի ստեղծագործությամբ: