Մասնակից:Lilit Gasparyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Խաղերի պատմությունը սկիզբ է առնում մարդու հնագույն անցյալից[3]: Խաղերը բոլոր մշակույթների անբաժանելի մասն են և հանդիսանում են մարդկային սոցիալական փոխգործակցության ամենահին ձևերից մեկը: Խաղերը թույլ են տալիս մարդկանց դուրս գալ անմիջական երևակայությունից և անմիջական ֆիզիկական ակտիվությունից: Խաղերի ընդհանուր հատկանիշները ներառում են արդյունքի անորոշություն, համաձայնեցված կանոններ, մրցակցություն, առանձին վայր և ժամանակ, գեղարվեստական տարրեր, պատահական տարրեր, սահմանված նպատակներ և անձնական հաճույք:
Խաղերը գրավում են իրենց մշակույթների գաղափարներն ու աշխարհայացքը և փոխանցում ապագա սերնդին: Խաղերը կարևոր էին որպես մշակութային և սոցիալական կապի միջոցառումներ, որպես ուսուցման գործիքներ և որպես սոցիալական կարգավիճակի նշիչներ: Որպես թագավորական ընտանիքի և վերնախավի զբաղմունք՝ որոշ խաղեր դարձան պալատական մշակույթի ընդհանուր հատկանիշ։ Այնպիսի խաղեր, ինչպիսիք են սենետը և մեզոամերիկյան գնդակախաղ, հաճախ ունեին առասպելական և ծիսական նշանակություն: «Գյան չաուպար» և «Երջանկության առանձնատուն» խաղերն օգտագործվում էին հոգևոր և էթիկական դասեր սովորեցնելու համար, մինչդեռ շատրաջը և մի քանի այլ խաղեր դիտվում էին որպես քաղաքական և ռազմական վերնախավի կողմից ռազմավարական մտածողության և մտավոր հմտությունների զարգացման միջոց:
Հոլանդացի մշակութային պատմաբան Յոհան Հուիզինգան իր 1938 թվականի «Մարդ խաղացող» (Homo Ludents) գրքում պնդում էր, որ խաղերը մարդկային մշակույթների առաջացման հիմնական պայմանն են: Հյուիզինգան խաղեր խաղալը դիտում էր որպես մի բան, որը «ավելի հին է, քան մշակույթը, քանի որ մշակույթը, որքան էլ ոչ ադեկվատ ձևակերպված լինի, միշտ ենթադրում է մարդկային հասարակություն, և կենդանիները չեն սպասել, որ մարդը սովորեցնի իրենց խաղալը»[4]: Հյուիզինգան խաղերը տեսնում էր որպես ելակետ մարդկային բարդ գործունեության համար, ինչպիսիք են լեզուն, օրենքը, պատերազմը, փիլիսոփայությունը և արվեստը: