Մասնակից:Haykshah/Թրամփի անվան միջազգային հյուրանոց և աշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Значения Թրամփի միջազգային հյուրանոց և աշտարակ, Չիկագո' (անգլ.՝ Trump International Hotel and Tower), հյուրանոց-երկնաքեր Չիկագոյում, որը հանդիսանում է Չիկագոյի` բարձրությամբ երկրորդ շինությունը և երրորդը ԱՄՆ-ում։ Նաև հայտնի է որպես Թրամփի Չիկագոյի աշտարակ։ (անգլ.՝ Trump Tower Chicago) (Թրամփ Թոուեր Չիկագո), երկնաքերը քաղաքի սահմաններում ուղղակի անվանում են Թրամփի աշտարակ։ Դոնալդ Թրամփի անվան շինությունը նախագծվել է Սկիդմոր, Օուինգս և Մերիլ (Skidmore, Owings and Merrill) ընկերության ճարտարապետ Ադրիանո Սմիթի կողմից։ Բովիս Լանդ Լիս (Bovis Lend Lease) կապալառու-ընկերությունը կառուցել է 92 հարկանի 423 մ բարձրությամբ շինություն։ Մինչև տանիք բարձրությունը կազմում է 360 մետր։ Շինությունը գտնվում է Չիկագո գետի ափին, գետի՝ Միչիգան լիճ թափվելու հատվածի մոտ։ 2001 թվականին Թրամփը հայտարարել է, որ երկնաքերը կդառնա աշխարհի ամենաբարձր շինությունը, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո շինարարական աշխատանքները դադարեցվում են և աշտարակի կառուցվածքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ 2009 թվականին կառուցվելով, աշտարակը դառնում է Չիկագոյի՝ բարձրությամբ երկրորդ շինությունը՝ Ուիլիս-թաուեր երկնաքերից հետո։ Ռեկորդը գերազանցվել է 2013 թվականին, երբ Նյու Յորքում ավարտվել է Համաշխարհային առևտրային կենտրոնի կառուցումը։ Թրամփի աշտարակը գերազանցել է Չիկագոյի Ջոն Հենկոկ կենտրոնին, որպես աշխարհի ամենաբարձր շինություն՝ բնակելի տարածքներով (գետնի մակերևույթից) և պահպանել է այդ վարկածը մինչև Դուբայի Բուրջ Խալիֆայի շինարարության ավարտը։ Ներկայումս այն աշխարհում բարձրությամբ տասներորդ շինությունն է։
' | |
Տեղագրություն | |
Կառուցման ժամանակ | |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ |
Շինության նախագիծը իր մեջ ներառում է (ներքևից վերև) առևտրային տարածքներ, ավտոտնակ, հյուրանոց և համատիրություն։ Հյուրանոցը՝ 339 համարներով, բացվել է 2008 թվականի հունվարի 30-ին սահմանափակ գործառույթներով։ Նույն թվականի ապրիլի 28-ին տեղի է ունեցել հանդիսավոր բացումը՝ ամբողջական ծառայությունների ցանկով։ 16-րդ հարկի ռեստորանը, Սիքսթին (Sixteen) անունով, բացվել է 2008 թվականի սկզբին։ Հյուրանոցը Չիկագոյի 4-5 աստղանի չորս հյուրանոցներից մեկն է։ Ֆորբս Թռեյվլ Գուիդ(Forbes Travel Guide) (Mobil Travel Guide) տվյալներով ռեստորանը վարկանիշով քաղաքի 4-5 աստղանի 9 ռեստորաններից մեկն է։ Շինության կառուցման գինը կազմել է ավելի քան 847 մլն դոլլար[1]։