Մասնակից:Garegin92/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Սրտի կանգ, արյան շրջանառության հանկարծակի դադարը, որը զարգանում է սրտի պոմպային գործառույթի անբավարարության հետևանքով[1]։ Ախտանիշերը ներառումմ են գիտակցության կորուստ, շնչառության խանգարում կամ բացակայություն[2][3]։ Սրտի կանգից առաջ որոշ դեպքերում կարող է ի հայտ գալ ցավ կրծքավանդակում, հևոց կամ սրտխառնոց։ Բուժօգնության բացակայության դեպքում րոպեների ընթացքում վրա է հասնում մահ[4]։
Սրտի կանգի ամենահաճախակի պատճառը պսակաձև զարկերակների հիվանդությունն է[5]։ Ավելի հազվադեպ պատճառներից են արյան մեծածավալ կորուստներ, թթվածնաքաղցը, հիպոկալեմիան, սրտային անբավարարությունը կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը[6]։ Մի շարք ժառանգական խանգարումներ կարող են բարձրացնել սրտի կանգի ռիսկը, ներառյալ երկար QT համախտանիշը[7]։ Սրտի ռիթմը սկզբում փորոքային ֆիբրիլյացիայի (շողացման) ձևով է[8]։ Ախտորոշումը դրվում է անոթազարկի բացակայության դեպքում։ Չնայած սրտի կանգի պատճառներ կարող են լինել սրտամկանի կաթվածը կամ սրտային անբավարարությունը, սակայն այդ երկու ախտաբանությունները նույնը չեն[9]։
Սրտի կանգի կանխարգելումը ներառում է չծխելը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ մարմնի զանգվածի պահպանումը[10]։ Սրտի կանգի բուժումը ներառում է սիրտ - թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) և եթե առկա է փորոքային ֆիբրիլյացիա (շողացում), կատարվում է դեֆիբրիլյացիա[11]։ Վերակենդանացման դեպքում մարմնի ջերմաստիճանի թիրախային կառավարումը կարող է բարելավել ելքը[12]։ Կարող են տեղադրվել իմպլանտացվող սրտային դեֆիբրիլյատորներ՝ սրտի կանգի կրկնության հավանականությունը նվազեցնելու նպատակով[13]։
Միացյալ Նահանգներում արտահիվանդանոցային պայմաններում տարեկան 10 000 բնակչի հաշվով լինում է 13 դեպք (ընդհանուր 326 000)[14]։ Ներհիվանդանոցային պայմաններում սրտի կանգի դեպքերը ԱՄՆ-ում տարեկան հաշվվում են 209 000[15]։ Տարիքի հետ սրտի կանգի հավանականությունը մեծանում է[16]։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է ավելի հաճախ, քան կանանց մոտ[17]։ Բուժման շնորհիվ կենդանի մնացած մարդիկ կազմում են 8%[18]: Նրանցից շատերը ունենում են նշանակալի հաշմանդամություն[19]։ Համենայն դեպս ամերիկյան շատ հեռուստատեսային շոուներ ներկայացնում են անիրականանալի 67% փրկվելու հավանականություն[20]։