Մասնակից:Anna Manjikyan/Ավազարկղ 2
From Wikipedia, the free encyclopedia
Ասպիրինը, հայտնի է նաև որպես ացետիլսալիցիլաթթու (ԱՍԹ), դեղ է, որն օգտագործվում է ցավը, տենդը կամ բորբոքումը բուժելու համար[1]: Հատուկ բորբոքային վիճակները, որտեղ կիրառվում է ասպիրինը, ներառում են Կավասակի հիվանդությունը, սրտակրանքի բորբոքումը (պերիկարդիտ) և ռևմատիկ տենդը[1]: Սրտամկանի ինֆարկտից կարճ ժամանակ անց տրված ասպիրինը նվազեցնում է մահվան վտանգը[1]: Ասպիրինը նաև կիրառվում է երկարատև, որն օգնում է կանխարգելել սրտամկանի ինֆարկտները, իշեմիկ կաթվածները և թրոմբերը բարձր վտանգով մարդկանց մոտ[1]: Այն կարող է նաև նվազեցնել քաղցկեղի որոշակի տեսակների վտանգը, մասնավորապես ուղիղաղիքային քաղցկեղի[2]: Ցավի կամ ջերմության դեպքում ազդեցությունը սովորաբար սկսվում է 30 րոպեի ընթացքում[1]: Ասպիրինը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է (ՈՍՀԲԴ) և գործում է այլ ՈՍՀԲԴների նման, սակայն նաև ընկճում է թրոմբոցիտների նորմալ ֆունկցիան[1]:
Մեկ ընդհանուր անցանկալի ազդեցություն է ստամոքսի խանգարումը[3]: Ավելի նշանակալի կողմնակի երևույթներն են ստամոքսի խոցերը, ստամոքսի արյունահոսությունը և ասթմայի վատթարացումը[3]: Արյունահոսության վտանգը մեծ է նրանց մոտ, ովքեր ավելի մեծ են, ալկոհոլ են խմում, ընդունում են այլ ՈՍՀԲԴներ կամ այլ հակամակարդիչներ[3]: Ասպիրինը խորհուրդ չի տրվում հղիության վերջին շրջանում[3]: Ռեյի համախտանիշի (սինդրոմ) վտանգի պատճառով այն սովորաբար խորհուրդ չի տրվում վարակված երեխաներին[3]: Բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել ականջներում աղմուկի[3]:
Ասպիրինի նախանյութը կիրառվել է ուռենու տերևների ձևով իր բուժիչ ազդեցությունների նպատակով առնվազն 2,400 տարի[4][5]: 1853 թվականին քիմիկոս Չարլզ Ֆրեդերիկ Գերհարդտն առաջին անգամ օգտագործեց նատրիումի սալիցիլատ դեղը ացետիլ քլորիդով ացետիլսալիցիլաթթվի առաջացման համար[6]: Հաջորդ հիսուն տարիների ընթացքում այլ քիմիկոսներ հաստատեցին քիմիական կառուցվածքը և գտան ավելի արդյունավետ եղանակներ այն ստանալու համար[6]: 1897 թվականին «Բայեր» (Bayer) ընկերության գիտնականներն ընդհանուր սալիցիլատ դեղերի շարքում ուսումնասիրեցին ացետիլսալիցիլաթթուն որպես քիչ գրգռիչ փոխարինող դեղ[6]: 1899 թվականին Bayer-ն այն անվանեց «Ասպիրին» և վաճառեց ամբողջ աշխարհում[7]: Ասպիրինի հայտնիությունն աճեց XX դարի առաջին կեսին, հանգեցնելով շատ բրենդների և դեղաձևերի միջև մրցակցության[8]: «Ասպիրին» բառը «Բայեր»-ի ապրանքանիշն էր (բրենդային անունը), սակայն ապրանքանիշի նկատմամբ իրենց իրավունքները կորան կամ վաճառվեցին շատ երկրներում[8]:
Ասպիրինն աշխարհում ամենալայն կիրառվող դեղերից է, որը յուրաքնչյուր տարի սպառվում է մոտ 40.000 տոննա (44.000 տոննա) (50-ից 120 մլրդ դեղահատեր)[9][10]։ Այն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Հիմնական Դեղերի Ցանկում է, ամենաանվտանգ և ամենաարդյունավետ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[11]: Զարգացող երկրներում 2014 թվականի դրությամբ յուրաքանչյուր դեղաչափի համար մեծածախ գինը կազմում է 0.002-ից 0.025$ ԱՄՆ դոլար [12]: 2015 թվականից ԱՄՆ-ում դեղի ամսական արժեքը կազմում է 25 ԱՄՆ դոլարից պակաս[13]: Այն հասանելի է որպես ջեներիկ դեղ[14]: