Մասնակից:Քրիստինե Կոբիլինա/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Թեյարան (հիմնականում Ասիայում[1]), հաստատություն, որը հիմնականում մատուցում է թեյ և այլ թեթև ըմպելիքներ: Թեյարանը կարող է լինել հյուրանոցում առանձնացված մի սենյակ, նախատեսված հատկապես ցերեկային թեյ կամ միայն սերուցքային թեյ (Դևոնշիր թեյ կամ Կորնիշ թեյ) մատուցելու համար: Թեյարանի գործառույթը կարող է տարբվել՝ կախված հանգամանքներից կամ երկրից: Թեյարանները սրճարանների նման հաճախ ծառայում են որպես սոցիալական փոխազդեցության կենտրոններ:
Տարբեր մշակույթներ ունեն տարբեր տեսակի թեյի կենտրոնացված հաստատություններ՝ կախված թեյախմության ազգային մշակույթից: Օրինակ, բրիտանական կամ ամերիկյան թեյարանները մատուցում են ցերեկային թեյ տարբեր փոքր նախուտեստներով: