Մասնակից:Ռոզա Բարսեղյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
«Յոթ» (անգլ.՝ Seven կամ ոճավորված SE7EN կամ Se7en), Էնդրյու Քևին Ուոքերի սցենարի հիման վրա Դեյվիդ Ֆինչերի կողմից նկարահանված նեո նուար ոճի ամերիկյան թրիլլեր։ Կինոնկարը պատմում է երկու դետեկտիվ գործընկերների՝ յոթ մահացու մեղքերի հետ կապված սպանությունների շարքի հետաքննության մասին։ Գլխավոր դերերում են Բրեդ Փիթը, Մորգան Ֆրիմանը, Գվինեթ Փելթրոուն և Քևին Սփեյսին:
Չնայած պրոդյուսերների պեսիմիզմին (նրանք կարծում էին, որ սցենարը չափազանց մռայլ է և ամեն կերպ փորձում էին փոխել վերջաբանը), 1995 թվականի սեպտեմբերի 22-ին ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում՝ հիմնականում առանց փոփոխությունների և արժանանում ոչ միայն հեռուստադիտողների (327,3 միլլիոն դոլար համաշխարհային կինոթատրոններում), այլև քննադատների գնահատանքին (մասնագիտացված կայքերում ֆիլմն ունի բարձր վարկանիշ և IMDb-ի վարկածով 250 լավագույն ֆիլմերի ցուցակում գտնվում է 22-րդ հորիզոնականում)։ Կինոքննադատներն ընդգծել են ռեժիսորական և օպերատորական աշխատանքը, դերասանների խաղը, ֆիլմի երաժշտությունը։ «Յոթ» ֆիլմն ու նկարահանող խմբի անդամները նաև արժանացել են մի շարք հեղինակավոր մրցանակների։ Ֆիլմի հիման վրա ստեղծվել է համանուն կոմիքսների շարք։ Որոշ ֆիլմագետներ ֆիլմում գտնում են կինեմատոգրաֆիայում նուարից նեո նուար անցման բոլոր միտումները։