Մասնակից:Թագուհի Մեսանյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հույզն այնպիսի հոգեբանական վիճակ է, որը ամենատարբեր կերպերով կապված է [1][2][3] մարդու մտքերի, խառնվածքի, զգացմունքների, վարքային պատասխանների և բավարարվածության ու դժգոհության դրսևվորման աստիճանների հետ[4][5]։ Գիտնականները դեռևս միակարծիք չեն այս երևույթի սահմանման վերաբերյալ: Հույզերը սովորաբար փոխկապակցված են տրամադրության, խառնվածքի, բնավորության, դիրքի և մոտիվացիայի հետ[6]:
Որոշ տեսություններում ճանաչողությունը նույնպես հույզերի կարևոր մաս է կազմում: Կարող է թվալ, թե մարդիկ, որոնք գործում են նախևառաջ հույզերի հիման վրա, չեն մտածում, բայց հոգեկան գործընթացները ամեն դեպքում կարևոր են, մասնավորապես՝ դեպքերը նկարագրելիս: Օրինակ՝ այն գիտակցումը, որ մենք ինչ-որ վտանգավոր իրավիճակում ենք, ինչպես նաև նյարդային համակարգի հաջորդող ակտիվացումը (արագ սրտի աշխատանք և շնչառություն, քրտնարտադրություն, մկանների տոնուս) վախը զգալու փորձառության անբաժանելի մասն է: Մյուս տեսությունները, սակայն, պնդում են, որ հույզերն առանձին են և կարող են նախորդել ճանաչողությանը: Հույզերի գիտակցական փորձառություն ունենալը, տվյալ հույզի՝ անցյալի կամ ենթադրյալ փորձառության, հոգեբանական ներկայացվածության արտահայտումն է, որը կապվում է բավարարվածության կամ դժգոհության վիճակների հետ[7]։ Այս գոհունակության վիճակները ձևավորվում են ներքին վիճակը բնութագրող փորձի խոսքային բացատրությունների շնորհիվ[8]:
Հույզերը բարդ են: Որոշ տեսությունների համաձայն՝ դրանք զգացումների այն վիճակներն են, որոնք առաջացնում են մեր վարքագծի վրա ազդող ֆիզիկական և հոգեբանական փոփոխություններ[5]: Հույզերի ֆիզիոլոգիան սետորեն կապված է մարդու նյարդային համակարգի գրգռման հետ, որը կարող է լինել տարբեր վիճակներով և ուժգնությամբ և ըստ երևույթին, կապված է առանձին հույզի հետ: Հույզերը նաև կապված են վարքային միտման հետ: Էքստրովերտներն առհասարակ ավելի մարդամոտ են և ազատ են իրենց հույզերն արտահայտելու մեջ, մինչդեռ ինտրովերտներն ավելի ներպարփակ են և թաքցնում են իրենց հույզերը:
Երբեմն հույզերը կարող են թե՛ բացասական, թե՛ դրական առումով մոտիվացիայի աղբյուր հանդիսանալ:[9] Ըստ այլ տեսությունների որոշ բաղադրիչների սինդրոմներ են ,որոնք ներառում են ՝ մոտիվացիա, զգացմունքներ, վարքագիծ, ինչպես նաև ֆիզոլոգիական փոփոխություններ, սակայն նշվածներից ոչ մեկը չի կարող համարվել հույզ: Ինչպես նաև հույզերը չեն կարող առաջացնել թվարկած բաղադրիչները[10]:
Հույզերը պարունակում են շատ այլ բաղադրիչներ, ինչպես օրինակ ՝ անձնական փորձ, ճանաչողական գործընթաց, արտահայտիչ վարք, հոգեֆիզիոլոգիական փոփոխություններ, և նպատակաուղղված վարք: Ժամանակին գիտնակաները փորձում էին հույզը նույնականացնել իր բաղադրիչներից մեկի հետ: Ուիլյամ Ջեյմսի տեսությունը ՝ անձնական փորձի հետ, բիհեվիորիստները ՝նպատակաուղղված վարքագծի հետ, հոգեֆիզիոլգիստները ՝ ֆիզիոլգիական փոփոխությունների հետ և այլն: Ավելի ուշ արդեն հույզն համարվում էր բոլոր բաղադրիչների համալիրը: Հույզերի բաղադրիչները դասակարգվում են տարբեր կերպերով՝ ըստ ակադեմիական կարգերի: Հոգեբանության և փիլիսոփայության մեջ հույզը ներառում է անձնական, գիտակցված փորձ ,որը հիմնականում բնութագրվում է հոգեֆիզիոլգիական դրսևվորումներով, կենսաբանական ռեակցիաներով, և հոգեբանական վիճակով: Հույզերի վերաբերյալ Նմանատիպ մի բազմաբաղադրիչնկարագրության ենք հանդիպում սոցիոլոգիայում. Օրիան Փեգգի Տոյցը[11] կարծում էր , որ հույզերը կազմված են ֆիզիոլոգիական բաղադրիչներից, որոնք ունեն մշակութային կամ զգացմունքային պիտակներ (զայրույթ, զարմանք, և այլն), մարմնի արտահայտիչ շարժումներ, և իրավիճակի ճիշտ գնահատում:
Հույզերի ուսումանսիությունը նշանակալիորեն աճել է վերջին երկու տասնամյակում, որի մեջ իրենց դերը ունեն բազմաթիվ գիտություններ, այդ թվում՝ հոգեբանությունը, նյարդաբանությունը, էնդոկրինիլոգիան, բժշկույթունը, պատմությունը, զգացմունքների սոցիոլոգիան, և համակարգչային գիտությունը: Մի շարք տեսություններ, որոնք փորձում են բացատրել զգացմունքների ծագումը, նյարդաբանությունը, փորձը, և գործառույթը նպաստում են այս թեմայի ավելի լայնածավալ հետազոտությանը: Հույզերի հետազոտման ուղղություններն ընդգրկում են այն նյութերը, որոնք խթանում են զգացմունքների առաջացմանը: Եվ բացի այդ PET -ի և fMRI-ի սկանավորումներով հնարավոր է դառնում գլխուղեղի աֆֆեկտիվ գործընթացները ուսումնասիրելը [12]:
<<Հույզերը կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձի արդյունք, որոնք կապված են որոշակի հոգեբանական ակտիվության հետ>> : Հույզերը կարող են առաջացնել տարբեր ֆիզիոլոգիական, վարքագծային և ճանաչողական փոփոխություններ: Հույզերի սկզբանական դերը հարմարվող վարքերը մոտիվացնելն էր, որոնք նախկինում աջակցում էին գենի փոխանցմանը գոյատևման շնորհիվ.[13][14]