Մասնակից:Արևիկ Քոչարյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ակուստիկ կիթառ, լարային երաժշտական գործիք (մեծամասամբ 6 լարերով), կիթառի տարատեսակ, որի ձայնն առաջանում է լարերի տատանման արդյունքում, որոնք բարձր են հնչում կիթառի մարմնի ձայնային փոսում առաջացող ռեզոնանսի շնորհիվ։ Ժամանակակից ակուստիկ կիթառները կարող են ունենալ ինտեգրված ձայնահանիչներ; մագնիսական կամ պիէզոէլեկտրական, հավասարիչով և ձայնային կարգավորիչով։
Ակուստիկ կիթառը համարվում է հեղինակային երգերի, ֆոլկ երաժշտության հիմնական գործիքը, նաև կարևոր տեղ է գրավում գնչուական և ազգային երգերում, ռոքում, բլյուզում և այլ ժանրերում։
«Ակուստիկ» անվանումը մեկնաբանվում է երկու տարբերակով։ Մի դեպքում այն նշանակում է ձայնի բարձրացման միջոց կիթառի մարմնի ձայնային փոսի միջոցով, առանց էլեկտրականության օգտագործման, մյուս դեպքում առանձին կիթառի դաս մետաղական լարերով և դրեդնոուտ, ֆոլկ և ջամբո կիթառի մարմնով։