Մասնակից:Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Փիթեր Գեբրիել, (born 13 February 1950) անգլիացի երգիչ, երգահան, երաժիշտ, պրոդյուսեր և ակտիվիստ։ Հանրաճանաչ է դարձել «Genesis» պրոգրեսիվ ռոք խմբում հանդես գալով[1]։ 1975 թվականին Genesis-ից հեռանալուց հետո, սկսում է անհատական կարիերա և « Solsbury Hill »-ի հետ թողարկում իր առաջին սինգլը։ 1986 թվականին նրա « So » ալբոմը դարձել է ամենաշատ վաճառվածը, այն Մեծ Բրիտանիայում՝ 3 , իսկ ԱՄՆ-ում 5 անգամ դառնում է պլատինե։ Նրա ալբոմի «Sledgehammer» սինգլը « MTV Awards»-ում ռեկորդային 9 մրցանակ է ստանում և ըստ 2011 թվականի զեկույցի՝ համարվում է «MTV Awards»- ի բոլոր ժամանակների ամենաշատ դիտված տեսահոլովակը[2]։
Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ |
---|
Գեբրիելը 1982 թվականին հիմնադրել է« WOMAD » փառատոնը[3]։ «Real World Record» ապրանքանիշի միջոցով Գեբրիելը իր ներդրումն ունի համաշխարհային երաժշտության մեջ։ Նա համարվում է« OD2» առաջին առցանց երաժշտության ներբեռնման ծառայության համահիմնադիրներից մեկը[4]։
Փիթեր Գեբրիելը ներգրավված է եղել բազմաթիվ բարեգործական ծրագրերում։ 1980 թ. նա թողարկեց ռասսայական խտրականության վերաբերյալ «Biko» սինգլը[3]։ Նա մասնակցել է մարդասիրական համերգների, 1988 թվականին նա մեկնում է « Human Rights Now» շրջագայության։ 1992-ին հիմնադրում է մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող « Witness» կազմակերպությունը[3]։
2007 թվականին Գեբրիելը Ռիչարդ Բրենսոնի հետ կատարելագործեց «The Elders» մարդասիրական կազմակերպությունը, որը հիմնադրել էր Նելսոն Մանդելան[5]։
Անահիտ Ղուկասյան/Ավազարկղ | |
---|---|
Փիթեր Գեբրիել, 2008 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 13, 1950 (74 տարեկան) Չոբհեմ, Սուրեյ, Անգլիա |
Ժանրեր | |
Մասնագիտություն |
|
Գործունեություն | 1967- այժմ |
Լեյբլ | |
Կապված |
|
Կայք | petergabriel.com |
Փիթեր Գեբրիելը երեք անգամ հաղթել է «Brit Awards» -ում, իսկ 1987-ին՝ «Best British Male»-ում[11]։ Նա ստացել է 6 «Գրեմմի»,[12] 13 «MTV Awards» , առաջին «Pioneer» մրցանակը «BT Digital Music Awards»-ում[13], «Q» ամսագրի «Lifetime Achievement» մրցանակը[14]։ Ստացել է նաև «Ivor Novello Award» մրցանակ[15] և « Polar Music Prize»[16]։
Նա ստացել է մրցանակ ամենամյա «BMI London Awards» 57-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Երաժշտություն արտադրողների վրա ունեցած ազդեցության համար»[17]։
Իր բազմամյա մարդասիրական գործունեության համար 2006 թվականին Փիթեր Գեբրիելը ստացավ «Նոբելյան Մրցանակ»[18]։
«Time» շաբաթաթերթը նրան անվանեց 2008-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[19]:
«AllMusic»-ը Գեբրիելին նկարագրել է որպես՝ ռոքի ամենահիասթափեցնող և ամենաքաղաքականացված երաժիշտ[20]։
2010 թվականին նրան ներգրավել են« Ռոքնռոլի Փառքի Սրահում»՝ որպես «Genesis»-ի անդամ[21], իսկ 2014-ին՝ որպես մեներգիչ[22]։
2015 թվականին մարտին երաժշտության ոլորտում իր նվաճումների համար Հարավային Ավստրալիայի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։