Մայքլ Ֆասբենդեր
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ֆա՛սբենդեր (անգլ.՝ Michael Fassbender, ապրիլի 2, 1977(1977-04-02)[4][5][6][…], Հայդելբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[7]), գերմանական արմատներով իռլանդացի դերասան[8][9]։ Նրա հիշարժան դերակատարումներից են Արչի Հիքոքսը «Անփառունակ սրիկաները» ֆիլմում (2009), Մագնետոն գերհերոսների «Իքս մարդիկ. Առաջին կարգ» ֆիլմում (2011), Դեյվիդը գիտաֆանտաստիկ «Պրոմեթևս»-ում (2012) և ստրկատեր Էդվին Էփփսը «Ստրկության 12 տարի» ֆիլմում (2013)՝ պատմական դրամա, որի համար նա ներկայացվեց «Օսկարի»՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ 2014 թ. Ֆասբենդերը կրկին խաղալու է Մագնետոյի դերը «Իքս մարդիկ. Ապագա անցյալի օրերը» ֆիլմում, այնուհետև 2015 թ. «Մարդասպանի հավատամք»-ում։
Մայքլ Ֆասբենդեր իռլանդերեն՝ Michael Fassbender | |
---|---|
Մայքլը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, 2013 թ. սեպտեմբեր | |
Հասակը | 185 սմ |
Ծնվել է | ապրիլի 2, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Հայդելբերգ, Արևմտյան Գերմանիա |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր և St. Brendan's College, Killarney? |
Քաղաքացիություն | Գերմանիա Իռլանդիա |
Կրոն | Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1994–ից այժմ |
Ընտրանի | «Քաղց», «Անփառունակ սրիկաները» «Ջեյն Էյր» «Իքս-մարդիկ։ Առաջին դաս» «Վտանգավոր մեթոդ» «Ամոթ» «Ստրկության 12 տարի» |
Ամուսին(ներ) | Ալիսյա Վիկանդեր[1][2] |
Երեխա(ներ) | Mark Fassbender? |
Պարգևներ և մրցանակներ | |
michaelfassbender.org | |
Հայտնի է նաև ֆանտաստիկ «300» մարտաֆիլմում, «Ակվարիում» դրամայում (2009), «Ջեյն Էյր» ռոմանտիկ դրամայում (2011), «Վտանգավոր մեթոդ» պատմական ֆիլմում (2011), Սթիվ ՄակՔուինի ռեժիսորությամբ կենսագրական «Քաղց» ֆիլմում (2008) և դրամատիկ «Ամոթ» ֆիլմում կատարած դերերով։ «Ամոթ» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար 2011 թվականի օգոստոսին կայացած 68-րդ Վենետիկի միջազգային կինոփառատոնին արժանացել է «Վոլփի» գավաթի, ներկայացված է եղել «Ոսկե Գլոբուսի» (2012, 2014) և «BAFTA»-ի (2012, 2014)։