Ճապոնիայի սահմանադրաիրավական կառուցակարգը
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիայի սահմանադրաիրավական կառուցակարգը, նրա հիմունքները սահմանված են Ճապոնիայի սահմանադրությամբ (ընդունվել է 1947 թ. մայիսի 3-ին)։ Այն համարվում է երկրի հիմնական օրենքը և մանրամասնորեն կարգավորում է ինչպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, այնպես էլ երկրի պետական իշխանության մարմինների հետ կապված հիմնական հասարակական հարաբերությունները։ Սահմանադրությունը կազմված է պրեամբուլայից, 11 գլխից, 103 հոդվածից[1]։ Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, հիմնավորում դա։