Ղպտիական խաչ
From Wikipedia, the free encyclopedia
Ղպտական խաչ, խաչ, որը կիրառվում է Ղպտի ուղղափառ և Ղպտի կաթոլիկ եկեղեցիների կողմից։ Բաղկացած է ուղիղ անկյան տակ հատվող երկու գծերից՝ ճյուղավորված ծայրերով։ Ծայրերի ճառագայթները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. բոլոր ծայրերը միասին խորհրդանշում են 12 առաքյալներին։ Շատ ղպտիների աջ դաստակի ներսի կողմում կա դաջվածք խաչի տեսքով։ Հին ղպտական խաչի կենտրոնում կա նաև շրջան, որը ժառանգվել է անխից, որտեղ շրջանը խորհրդանշում էր արևի աստծուն։
- Հին ղպտական խաչ
- Ղպտական խաչի տարբերակ մեխերով, որոնցով խաչվել է Հիսուս Քրիստոսը
- Ղպտական խաչ Ֆիլեի հին եգիպտական տաճարում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |