Ղպտիական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Ղպտիական գրականություն, ղպտիների գրականությունը, որը գոյություն է ունեցել 4 - 18–րդ դարերում։ Առաջացել է Եգիպտոսում քրիստոնեության տարածման հետ և հիմնականում զարգացել վանքերում։ Ղպտիական առաջին գրավոր հուշարձանները եղել են Հին ու Նոր Կտակարանների, քրիստոնեական աստվածաբանների երկերի և այլ գործերի թարգմանությունները հունարենից։ Ամենամեծ գրողն է համարվում պատմական գործիչ Շենուտեն (մահացել է 451 թ.)։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ղպտիական գրականության ներկայացուցիչ է Անտոն Մեծը։
Ղպտիերենով ստեղծվել է վարքագրական հարուստ գրականություն, որը ազդեցություն է գործել միջնադարյան Եվրոպայի գրականության վրա։ Լայն ճանաչում են ունեցել ճգնավորների մասին առասպելները։ Առաջին հազարամյակի վերջին զարգացել է պոեզիան, գրվել են հեքիաթի և խրատական բնույթի ստեղծագործություններ։
Արաբերենի կողմից ղպտիերենը դուրս մղվելուց հետո էլ ստեղծվել են գործեր արդեն մեռած, գրքային ղպտիերենով («Տրիադոն», պոեմ, XIV դ.)։ Մինչև 18-րդ դար ղպտիերենով դեռևս գրվել են եկեղեցական հիմներ։