Ղազարոսը Բեթանիայից
From Wikipedia, the free encyclopedia
Ղազարոսը Բեթանիայից, Ղազարոս «չորեքօրյա մեռյալ» (Ղազարոս՝ եբրայերեն՝ אֶלְעָזָר , Elʿāzār, Էլեազար՝ բառացի թարգմանությամբ «Աստված օգնական (ինձ)» մոտ մ.թ.ա. 1-ին դար, Բեթանիա - մոտ 30[1]), ըստ Հովհաննեսի Ավետարանի Բեթանիայի բնակիչ, Մարթայի և Մարիամի եղբայրը, ում Հիսուս Քրիստոսը հարություն է տվել մահից չորս օր անց (Հովհ․ 11:1-44): Հիսուսի հարությունից հետո Ղազարոսը, հետապնդումների պատճառով, ստիպված հեռացել է Հրեաստանից և տեղափոխվել Կիպրոս մ․ թ․ 33 թվականին[2], որտեղ 45 թվականինին Պողոս և Բառնաբաս առաքյալները շուտով նրան դարձրել են Կիտիոնի (Լառնակա քաղաքի հին անունը) առաջին եպիսկոպոսը[2]։ Կիպրոսում 18 տարի ծառայել է որպես եպիսկոպոս[2]։ Հարությունից հետո ապրել է ևս երեսուն տարի, այնուհետև երկրորդ անգամ վախճանվել է Կիպրոսում՝ 63 թվականին[2]։
Ղազարոսը Բեթանիայից | |
---|---|
Ծնունդ | մոտ մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Բեթանիա |
Վախճան | մոտ 30[1] |
Վախճան պատճառ | հիվանդություն |
Եկեղեցի | քրիստոնեություն և հուդայականություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 29 |
Պաշտոն | եպիսկոպոս |
Ազգություն | հրեա |
Երկիր | Հին Հռոմ |
Քույր/եղբայր | Սուրբ Մարթա և Մարիամ |
Ուղղափառ եկեղեցում հիշատակի օրը նշվում է Մեծ պահքի վեցերորդ շաբաթվա շաբաթ օրը` Ղազարոսի շաբաթ և հոկտեմբերի 17-ին (30) կատարվում է տոնակատարություն` ի պատիվ մասունքների փոխանցման։ Նա սրբերի մեջ փառավորվել է որպես արդար և համարվում է Կիտիոնի եպիսկոպոսը։ Կաթոլիկ եկեղեցին Ղազարոսի հիշատակի օրը նշում է դեկտեմբերի 17-ին և նրան համարում է Մարսելի առաջին եպիսկոպոսը։