Հռոմի կոթողների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գտնվում են շատ կոթողներ, որոնցից ութը հին եգիպտական են, հինգը՝ հին հռոմեական, ինչպես նաև կան բազմաթիվ ժամանակից կոթողներ։
Հռոմեացիները օգտագործել են հատուկ բեռնատար նավեր, որպեսզի տեղափոխեին հուշարձանները Նեղոսի վրայով դեպի Ալեքսանդրիա, իսկ այնտեղից դրանք Միջերկրական ծովով բերվում էին Հռոմ։ Տեղում գործի էին դրվում հռոմեական մեծ ամբարձիչները, որպեսզի կոթողները կանգնեցվեին։