Հովհաննես Ե Դրասխանակերտցի
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Ե Դրասխանակերտցի, (840-ականներ[1], Քաղաքատեղի Դրասխանակերտ, Ճլոխան[1] - 925[1], Վասպուրական, Մեծ Հայք), Հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, Մաշտոց Ա Եղվարդեցի (897 - 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։
Հովհաննես Ե Դրասխանակերտցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (55-րդ) |
Ժամանակամիջոց | (898-929) |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Ծնվել է | (845 – 929) |
Ծննդավայր | Դրասխանակերտ, Այրարատ Բագրատունյաց Հայաստան |
← Մաշտոց Ա Եղվարդեցի Ստեփանոս Բ Ռշտունի → |
Հովհաննես Դրասխանակերտցին հայտնի է գլխավորապես որպես պատմիչ։ Իր «Հայոց պատմություն» երկասիրությունում ներկայացնում է հնագույն ժամանակներից առ 920-ական թթ. ընկած պատմական անցքերը։
Մինչև IX դարի կեսի պատմական նյութը նա քաղել է Աստվածաշնչից և իրեն նախորդող պատմիչների գործերից, իսկ IX դարի երկրորդ կեսի ու X դարի առաջին քառորդի պատմությունը նկարագրել է իր տեսածով ու լսածով՝ հաղորդակից ու մասնակից լինելով իր ժամանակ կատարված դեպքերին։ Պատմության այդ մասում, որն ավելի կարևոր է ու արժեքավոր, Դրասխանակերտցին մանրամասն պատկերում է հայ ժողովրդի ծանր կացությունը արաբական լծի տակ, մասնավորապես արաբ ոստիկաններ Յուսուֆի, Նսըրի, Ափշինի, Բշըրի հարձակումները Հայաստանի վրա, 850-852 թթ. արաբական լծի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական ազատագրական պայքարը, Սմբատ Առաջինի նահատակությունը, հայ ժողովրդի ազատության համար Աշոտ Երկաթի մղած պայքարը և այլն։ Դրասխանակերտցու «Հայոց պատմություն»-ը աշխարհաբար է թարգմանել Գ. Բ. Թոսունյանը։
Դրասխանակերտցին գրել է նաև «Շարից հայրապետացն Հայոց» աշխատությունը, որտեղ ներկայացնում է Հայոց կաթողիկոսների շարքը՝ սկսելով Բարդուղիմեոսից և Թադևոսից և հասցնելով մինչև իր աթոռակալությունը։ Յուրաքանչյուր կաթողիկոսի վերաբերյալ հաղորդվում է կենսագրական համառոտ տվյալներ։
Դրասխանակերտցու նախորդողը եղել է Կաթողիկոս Մաշտոց Ա Եղվարդեցի, իսկ հաջորդողը՝ Կաթողիկոս Ստեփանոս Բ Ռշտունին։