Հնդկաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Հնդկաստանի օբյեկտները թվով 37-ն են (2018 թվականին), որը կազմում է ընդհանուր թվի 3,4 % (1073 օբյեկտ 2018 թվականին)։
29 օբյեկտ ընդգրկված է մշակութային չափանիշներով, 7-ը՝ բնական, 1-ը՝ մշակութային և բնական։ 12 օբյեկտ համարվում է մարդկային ստեղծագործական գլուխգործոց (չափանիշ i), 3 օբյեկտ՝ բնական ֆենոմեն կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածք (չափանիշ vii)։
Բացի դրանից, 2017 թվականի դրությամբ երկրի տարածքում ևս 42 օբյեկտ ներկայացված է Համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում[1]։
Հնդկաստանը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1977 թվականի նոյեմբերի 14-ին[2]։ Հնդկաստանի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1983 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 7-րդ նիստում։