Հնդկական թեյի մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանը աշխարհի երկրորդ խոշորագույն թեյ արտադրող երկիրն է Չինաստանից հետո[1], ներառյալ հայտնի «Ասսամ» և «Դարջիլինգ» թեյերը։ Ըստ նախագծային հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոնթեք Սինգհ Ահլուալալի, 2013 թվականին[2] նախատեսվում էր թեյը պաշտոնապես ճանաչել որպես Հնդկաստանի «ազգային խմիչք»[3]։ Թեյը նույնպես Ասսամի «Պետական խմիչքն» է համարվում[4]։ Համաձայն «Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պալատի» (ASSOCHAM ) 2011 թվականի դեկտեմբերին հրապարակված զեկույցի, Հնդկաստանը, որպես աշխարհի խոշորագույն սպառող, օգտագործում է թեյի համաշխարհային արտադրության գրեթե 30 տոկոսը։ Չնայած սպառմանը, Հնդկաստանը նաև խոշորագույն արտահանողն է համարվում Չինաստանից հետո[5]։
Այուրվեդայի փորձը հանգեցրեց բուսական թեյերի օգտագործման երկարատև ավանդույթներին։ Հնդկական ավանդական խոհանոցում վաղուց օգտվում էին բույսերի և համեմունքների բուժական հատկություններից, ինչպիսիք են` հիլը, սև պղպեղը, քաղցրարմատը, դաղձը և այլն, և թեյերը որոնք ավանդաբար պատրաստվում էին բույսերի տերևներից և համեմունքներից, օգտագործվում են դարերեր շարունակ չնչին և լուրջ վնասվածքների դեպքում։ Թեյը նույնպես խառնվում է այս ավանդական խոտաբույսերի հետ։ Չայի համը անգլ.՝ (Chai), (քաղցր և կաթնային) օգնում է քողարկել որոշ դեղորայքների և հավելումների ավելի ուժեղ և դառը բուրմունքը, մինչդեռ կան ավելի հաճելի բույր ունեցող թեյեր, ինչպիսիք հիլը և կոճապղպեղն են, ևս ունեն առողջարար հատկություններ։
Հնդկաստանում թեյի սպառուման մասին առաջին հստակ փաստաթուղթը եղել է Ռամայանայում (մ.թ.ա. 750-500 թթ.): Հաջորդ հազարամյակներիի ընթացքում հնդկական թեյի փաստաթղթերը կորսվել են պատմության մեջ։ Այլ արձանագրություններ կրկին հայտնաբերվել են մեր թվարկության առաջին դարում, բուդդայական վարդապետներ` Բոդհիդրարմարայի և Գան Լուի պատմություններում, որոնք կապված են թեյի հետ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեյը եղել է Հնդկաստանի արևելյան և հյուսիսային հատվածներին հատուկ մշակաբույս, և այն մշակվել ու սպառվել է հազարավոր տարիներով։ Հնդկաստանում թեյի առևտրային արտադրությունը չի սկսվել մինչ Բրիտանական արևելահնդկական ընկերության ժամանումը,որից հետո հողատարածքների մեծ մասը հատկացվեցին թեյի զանգվածային արտադրության համար։ Հնդկաստանը այսօր աշխարհի խոշորագույն թեյ արտադրողներից մեկն է, իսկ թեյի ավելի քան 70% -ը սպառվում է երկրիի ներսում։ Մի շարք հայտնի թեյեր, ինչպիսիք են Ասսամը և Դարջիլինգը, նույնպես աճում են Հնդկաստանում։ Հնդական թեյի արտադրությունը աճեց և այսօր ունի իր սեփական համաշխարհային ապրանքատեսակները, այն դարձել է աշխարհում տեխնոլոգիապես հագեցված թեյի արդյունաբերության ոլորտներից մեկը։ Թեյի արտադրությունը, սերտիֆիկացումը, արտահանումը և Հնդկաստանի թեյի առևտրի բոլոր այլ կողմերը վերահսկվում են «Հնդկաստանի թեյի խորհուդ»-ի կողմից։