Հելվետյան հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Հելվետյան հանրապետություն (ֆր.՝ République helvétique), պատմական երկիր ժամանակակից Շվեյցարիայի տարածքում, որը գոյություն է ունեցել ընդամենը հինգ տարի՝ 1798-1803 թվականներին[1]։ Վերջինիս ստեղծումը ենթադրում էր Շվեյցարիայում կենտրոնական իշխանության հաստատման նախնական փորձ։ Այն կազմված էր հատուկ ինքնակառավարման համակարգ ունեցող մարմիններից՝ կանտոններից, որոնք միավորվում էին ազատ ռազմական դաշինքի շուրջ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Լյուցեռն | |||
Լեզու | գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն | |||
Ազգություն | շվեյցարացիներ ֆրանսիացիներ | |||
Կրոն | քրիստոնեություն | |||
Արժույթ | ֆրանկ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն |
Ֆրանսիացիների Շվեյցարիա ներխուժելուց հետո այս երկիրը դարձավ Ֆրանսիայի դաշնակիցը՝ Հելվետյան հանրապետություն անվան տակ։ Հանրապետության անվանումը կապված էր նախապատմական Շվեյցարիայի տարածքը ասպատակած հելվետյան ցեղերի անունից։ Հայտնի է, որ ժամանակ առ ժամանակ Շվեյցարական միությունը անվանվում էր նաև Հելվետյան միություն (Republica Helvetiorum): Այս ժամանակահատվածում Հելվեցիան համարվում էր Շվեյցարիայի ազգային խորհրդանիշներից մեկը։ Այս հանգամանքի մասին առաջին հիշատակումները եղել են 1672 թվականին[2][3]։