Հարվարդի արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Հարվարդի արվեստի թանգարան (անգլ.՝ Harvard Art Museum), Հարվարդի համալսարանի արվեստի թանգարան ԱՄՆ-ում[1], կազմված է երեք թանգարաններից Fogg Museum (հիմնադրվել է 1895 թվականին)[2], Busch-Reisinger Museum (հիմնադրվել է 1903 թվականին)[2] և Arthur M. Sackler Museum (հիմնադրվել է 1985 թվականին)[2]։ Ի սկզբանե երեք թանգարանները միասին կոչվել են Harvard University Art Museums, «համալսարան» բառը անվանումից հանվել է 2008 թվականին։ Թանգարանային համալիրի կազմի մեջ են մտել ևս չորս թանգարաններ Archaeological Exploration of Sardis (հիմնադրվել է 1958 թվականին), Center for the Technical Study of Modern Art (հիմնադրվել է 2002 թվականին), Harvard Art Museums Archives և Straus Center for Conservation and Technical Studies (հիմնադրվել է 1928 թվականին)։ Երեք թանգարանների հավաքածուները ներառում են մոտ 250․000 արվեստի գործեր՝ սկսած անտիկ շրջանից մինչև մեր օրերը, որոնք վերաբերում են Եվրոպային, Հյուսիսային Ամերիկային, Հյուսիսային Աֆրիկային, Մերձավոր Արևելքին, Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիային։
Հարվարդի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և համալսարանական թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Քեմբրիջ |
Կազմված է | Ֆոգ թանգարան, Busch–Reisinger Museum? և Arthur M. Sackler Museum? |
Պատկանում է | Հարվարդի համալսարան |
Հասցե | 32 Quincy StreetQuincy Street? |
Հիմնադրվել է | 1895 |
Տնօրեն | Մարթա Թեդեսկի |
Կայք | harvardartmuseums.org(անգլ.) |