Հանս Հոլբայն Ավագ
From Wikipedia, the free encyclopedia
Հանս Հոլբայն Ավագ (գերմ.՝ Hans Holbein der Ältere) 1465[1], Աուգսբուրգ, Բավարիա[2] - 1524[3][4][5][…], Բազել, Շվեյցարիա), գերմանացի նկարիչ[8]։ Ավագն էր նկարիչների Հոլբայն ընտանիքի։ Անվանի նկարիչներ էին նաև եղբայրը՝ Զիգմունդը և որդիները՝ Ամբրոզիուսն ու Հանս Հոլբայն Կրտսերը։ Ավագի վաղ շրջանի գործերում նկատվում է ֆլամանդական դպրոցի և վաղ Վերածննդի գերմանացի ներկայացուցիչ Մարտին Շոնգաուերի ազդեցությունը, ուշ շրջանի աշխատանքներում՝ իտալական Վերածննդի ազդեցությունը։
Արագ փաստեր Հանս Հոլբայն Ավագ, Ծնվել է ...
Հանս Հոլբայն Ավագ | |
---|---|
Ծնվել է | 1465[1] |
Ծննդավայր | Աուգսբուրգ, Բավարիա[2] |
Վախճանվել է | 1524[3][4][5][…] |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ, փորագրիչ, նկարազարդող և վիզուալ արտիստ |
Ոճ | գերմանական Վերածնունդ |
Թեմաներ | Կերպարվեստ[6] և գեղանկարչություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Basilica Santa Maria Maggiore? և Basilica San Paolo fuori le mura? |
Զավակներ | Ամբրոզիուս Հոլբայն[7] և Հանս Հոլբայն Կրտսեր[7] |
Ազգականներ | Մայր ֆոն Լանդսհուտ[7] և Hans Burgkmair the Elder? |
Hans Holbein d. Ä. Վիքիպահեստում |
Փակել
Հանս Հոլբայն Ավագը համարվում է կերպարվեստի շվաբյան դպրոցի ռեալիստական ուղղության գլխավոր ներկայացուցիչը։