Հաննա Բեյքեր
From Wikipedia, the free encyclopedia
Հաննա Բեյքերը ամերիկացի գրող Ջեյ Աշերի հորինված կերպարն է։ Նա գրողի 2007 թվականի Տասներեք պատճառ՝ ինչու առեղծվածային նովելի հիմնական կերպարն է։ Գիրքը 2017 թվականին Netflix–ի կողմից ադապտացվեց հեռուստասերիալի տեսքով, որը կոչվեց 13 պատճառ՝ ինչու։ Հաննան ներկայացված է որպես հորինված Ազատություն ավագ դպրոցի աշակերտուհի, ով տառապում է իր կյանքը կարգի բերելով՝ անկարեկից դպրոցի միջավայրի հանգամանքներից ելնելով։ Հեռուստատեսությունում նրան մարմնավորում է Քեթրին Լանգֆորդը, ով 2018 թվականին պետք է հայտնվի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։
Սեռ | Իգական |
---|---|
Մազեր | Շագանակագույն |
Աշխատանք | Աշակերտ |
Ծնողներ | Էնդի Բեյքեր (հայր) Օլիվիա Բեյքեր (մայր) |
Ստեղծող | Ջեյ Աշեր |
13 պատճառ՝ ինչուն ունեցավ հսկայական հաջողություն և թողարկումից ոչ ուշ դարձավ Netflix–ի ամենագնահատված և Թվիթթերում ամենաքննարկված շոուն։ Թեև վերլուծաբանների ու քննադատների կարծիքները Հաննայի կերպարի մասին տարբերվում են, հատկապես նրա մահվան դրվագում, սակայն նրանք միաձայն գովում են Լանգֆորդի հիասքանչ խաղը։ Նա շուտով ստացավ համաշխարհային ճանաչում և կոչվեց «բացահայտում», «հավատալի և անկեղծ» և «գրավիչ»։ Դանիել Մոնգամերին Gold Derby Awards–ից կարծում էր, որ Լանգֆորդը Էմմի մրցանակաբաշխության առաջատար հավակնորդ էր, որը սակայն չիրականացավ։