Հայք
From Wikipedia, the free encyclopedia
Հայք, Հայաստանի բուն հայկական անվանումը[Ն 1]։ Մինչ միջնադարը և դրանից էլ հետո հայ մատենագրության մեջ այդպես է կոչվել Հայաստան երկիրը կամ Հայաստան աշխարհը[1]։ «Հայք» նշանակում է ինչպես հայերի երկիր, այնպես էլ հայեր, հայ ժողովուրդի հավաքական կերպար[1]։ Ժողովրդական մեկնաբանությունը Հայք անվանման ծագումնաբանությունը կապում է Հայկ նահապետի անվան և գործունեության հետ։ Այժմ տարածված Հայաստան անվան «ստան» վերջավորությունը, ըստ որոշ տվյալների, առաջացել է միջնադարում իրանական ազդեցության արդյունքում։ Մասնավորապես, ենթադրվում է, որ «ստան» արմատն ունի իրանական ծագում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայք (այլ կիրառումներ)