Հայերեն ձեռագիր ժառանգություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայոց այբուբենի շնորհիվ ձևավորվել է հայերեն ինքնուրույն և թարգմանական մատենագրությունը։ Գրերի գյուտից անմիջապես հետո մեծ թափով ստեղծվել են հայերեն պատմագրական, դավանաբանական, փիլիսոփայական երկեր, հիմնականում հունարենից և ասորերենից թարգմանվեցին եկեղեցական հայրերի գործեր, որոնց մեծ մասն այսօր էլ շարունակում է հարուստ նյութ տրամադրել հետազոտողներին[1][2][3]։