Համացանց արխիվ
From Wikipedia, the free encyclopedia
Համացանց արխիվ, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը ստեղծվել է 1996 թվականին Սան Ֆրանցիսկոյում Բրյուստեր Քեյի կողմից։ Արխիվը հավաքում է կայքերի պատճենները, գրաֆիկական նյութերը, վիդեո և աուդիոգրությունները և ծրագրային ապահովումները։ Արխիվը ապահովում է նյութերի երկարաժամկետ և անվճար հասանելիություն տվյլաների բազաին լայն հանրության համար։ Արխիվը պահպանում է մշակութա-պատմական գանձերը ինտերնետ տեխնոլոգիաների գալիք դարաշրջանների համար, ինչպես նաև ստեղծում և պահպանում է էլեկտրոնային գրադարանը։ 2012 թվականի հոկտեմբերի հաշվարկով Արխիվի ծավալը կազմում էր՝ 10 պետաբայթ[1], 2016 թվականի հոկտեմբերին՝ 15 պետաբայթ[2], 2019 թվականի մարտին՝ 45 պետաբայթ[3]։ 2016 թվականի օգոստոսի տվյալներով Արխիվում պահպանվում է 502 մլրդ վեբ-էջերի պատճեներ։ Արխիվի սերվերը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հայլինները Ալեքսանդրինա գրադարանում և Ամստերդամում։ 2007 թվականին Արխիվը ունի օրինական գրադարանի կարգավիճակ[4]։
Համացանցի արխիվ Internet Archive | |
---|---|
archive.org | |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Internet Archive |
Բացված | 1996 թվականի հունվարի 24 |