Հազվասրտություն
From Wikipedia, the free encyclopedia
Հազվասրտություն (բրադիկարդիա), սրտի ռիթմի խանգարում, որի դեպքում չափահասների մոտ դիտվում է 60 զ/ր-ից ցածր սրտի կծկումների հաճախականությունը (ՍԿՀ)[1]։ Հազվասրտությունը սովորաբար կլինիկորեն չի դրսևորվում քանի դեռ սրտի կծկումների հաճախականությունը փոքր չէ 60 զ/ր-ից։ Սիմպտոմատիկ հիվանդների մոտ կարող են դիտվել հոգնածություն, գլխապտույտ, թուլություն, քրտնարտադրություն, իսկ շատ ցածր ՍԿՀ-ի դեպքում՝ ուշագնացություն[2]։
Հազվասրտություն | |
---|---|
Տեսակ | բժշկական եզրակացություն և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-9 | 427.81, 659.7, 785.9 և 779.81 |
Bradycardia Վիքիպահեստում |
Քնի ընթացքում սրտի դանդաղ աշխատանքը համարվում է նորմա (ՍԿՀ-ն կարող է կազմել 40-50 զ/ր)։ Բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ մարզիկները կարող են ունենալ «աթլետիկ սրտի համախտանիշ»՝ սրտի դանդաղ ռիթմ, որը ձևավորվել է որպես հարմարողական մեխանիզմ կանխելու համար մարզումների ժամանակ հաճախասրտության զարգացումը[3]։
«Հարաբերական հազվասրտություն» տերմինը կիրառվում է այն դեպքերում, երբ հիվանդի ՍԿՀ-ն բարձր է 60զ/ր-ից, սակայն այդ ցուցանիշը համարվում է ցածր տվյալ հիվանդության կամ կլինիկական վիճակի համար։
«Բրադիկարդիա» բառը ծագել է հունարեն βραδύς, bradys «դանդաղ» և καρδία, kardia «սիրտ» բառերից[4]։