Կու-կլուքս-կլան
From Wikipedia, the free encyclopedia
Կու-կլուքս-կլան (ԿԿԿ) (անգլ.՝ Ku-Klux-Klan, KKK), ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն ԱՄՆ-ում։ Ստեղծվել է 1865 թվականին՝ սևամորթների և նրանց սպիտակամորթ դաշնակիցների դեմ պայքարելու համար։ XIX դարի 70-ական թվականների սկզբից անցել է ընդհատակ։ Ներկայումս Կու-կլուքս-կլանի ահաբեկչական գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի առաջադիմական կազմակերպությունների դեմ։
ԿԿԿ խորհրդանիշը | |
Տարիներ | |
---|---|
1-ին կլան | 1865–1870-ականներ |
2-րդ կլան | 1915–1944 |
3-րդ կլան | 1946–այժմ |
Անդամներ | |
1-ին կլան | Անհայտ |
2-րդ կլան | 3 000 000–6 000 000[1] |
3-րդ կլան | 5000–8000[2] |
Հատկանիշներ | |
Գաղափարախոսություն | Նեոդաշնակցություն Սպիտակների գերակայություն Սպիտակ նացիոնալիզմ Նատիվիզմ Հականերգաղթ Հակակոմունիզմ Քրիստոնեական տեռորիզմ[3][4] Հակակաթոլիկություն Հակասեմականություն Քրիստոնեական ինքնություն Նեոֆաշիզմ (երրորդ ԿԿԿ) Նեոնացիզմ (երրորդ ԿԿԿ) |
Ընդունված կրոն | Բողոքականություն (պատմականորեն)[5] Ընդհանուր քրիստոնեություն (այժմ) |
Գաղտնի հասարակությունը հիմնադրվել է նախկին Հարավային զինվորների կողմից քաղաքացիական պատերազմում պարտությունից հետո (1861-1865 թվականներ)։ Կու-կլուքս-կլանի անդամների հանցագործություններին սովորաբար նախորդել է այն նախազգուշացումը, որն ուղարկվել է տարօրինակ, բայց լայնորեն հայտնի ձևով։ Երկրի որոշ մասերում դա կաղնու ճյուղ էր՝ տերևներով, մյուսներում՝ սեխի սերմեր կամ նարնջի հատիկներ։ Նման նախազգուշացում ստանալուց հետո զոհը կարող էր կամ հրաժարվել իր նախկին հայացքներից, կամ լքել երկիրը։ Եթե մարդը անտեսել է նախազգուշացումը, նրան սպասում էր մահապատիժ։
Առաջին Կու-կլուքս-կլանը հիմնադրվել է 1860-ական թվականներին ԱՄՆ-ի հարավում, սակայն արդեն 1870-ական թվականների սկզբին շարժումը դադարել է գոյություն ունենալ։ Այդ ժամանակ նրանք ձգտում էին տապալել հարավային նահանգների հանրապետական կառավարությունը, հատկապես օգտագործելով սևամորթների դեմ բռնությունը։ Այդ ժամանակ ի հայտ են եկել հայտնի սպիտակ կոստյումները, որոնք բաղկացած էին թիկնոցից, դիմակից և կոնաձև գլխարկից, որոնք ստեղծվել էին հատուկ նրանց վախեցնելու համար[6]։
Երկրորդ Կու-կլուքս-կլանը տարածվել է երկրի տարածքում 1920-ական թվականների սկզբին և կեսերին։ Կու-կլուքս-կլանի անդամներն օգտագործել են նույն սպիտակ կոստյումներն ու գաղտնաբառերը, սակայն նոր խորհրդանիշ է մտցվել՝ այրվող խաչ։
Երրորդ Կու-կլուկս-կլանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացել է որպես փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների շարժման արձագանք։ Երկրորդ և երրորդ կլուկս-կլանները հանդես են եկել անկախության համար պատերազմում հաղթած ԱՄՆ-ի առաջին քաղաքացիների ժառանգներին հատուկ իրավունքներ տալու օգտին[7]։ Բոլոր երեք կլանները ունեին ակտիվ ահաբեկչական գործողությունների ծրագրեր։ Հակառակ տարածված կարծիքի՝ այս կազմակերպությունը երբեք քաղաքական չի եղել։