Կուլտիվատոր, հողի մակերևութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող և հողը պարարտացնող սարք։ Ըստ օգտագործման բնույթի կուլտիվատորները կարող են լինել ցելային (հողի համատարած մշակման համար), միջշարքային տարածությունների մշակման (միջշարքերում փխրեցնում են հողը, քաղհանումմոլախոտերը), ունիվերսալ (օգտագործվում է հողի համատարած և միջշարքերի մշակման համար), բուսասնիչ (միջշարքերը մշակող և միաժամանակ պարարտացնող)։ Կան կցվող և կախվող (տրակտորի վրա հավաքվող) տիպի կուլտիվատորներ։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Աշխատանքային օրգաններն են՝ թաթիկները, թմբավորող օրգանները, սնուցող դանակները, ասեղնավոր սկավառակները։ Քաղհանող թաթիկները կարող են լինել սլաքաձև կամ միակողմանի կտրող (ածելի), հարթ կտրող (հողը մշակում են մինչև 6 սմ), ունիվերսալ (մինչև 10-12 սմ խորությամբ), փխրեցնող (12-22 սմ խորությամբ)։ Համարյա բոլոր կուլտիվատորների աշխատանքային օրգանները շրջանակին միանում են ծխնիաձև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 6)։