Կող (երկրաչափություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կող երկրաչափական հասկացություն՝ հատված, որը միացնում է բազմանկյան, բազմանիստի կամ պոլիտոպների(էվկլիդեսյան հարթությունների բազմություն, որոնք ներկայացված են վերջավոր թվով միավորված սիմպլեքսների տեսքով) գագաթները[1]։ Բազմանկյուններում կողը հարևան գագաթները միացնող հատվածն է և այն հիմնականում անվանում են կողմ[2]։ Բազմանիստերում կամ բազմաչափ պոլիտոպներում կողն երկու նիստերի հատման ուղղի մի մասն է[3]։ Երկու գագաթները միացնող հատվածը, որն անցնում է պատկերի կամ մարմնի ներքին կամ արտաքին կետերով, չի համարվում կող և կոչվում է անկյունագիծ։
Եռանկյան յուրաքանչյուր երկու գագաթները միացնող AB, BC և CA, կողմերը։ |
Կողերով սահմանափակված բազմանիստ (օրինակում տրված է քառակուսի, որն ունի 4 կող)։ |
Յուրաքանչյուր կող ընդհանուր է բազմանիստի երկու նիստերի համար (օրինակում տրված է խորանարդ)։ |
Յուրաքանչյուր կող ընդհանուր է քառաչափ բազմանիստի երկու և ավելի նիստերի համար (օրինակում տրված է քառաչափ հիպերխորանարդը՝ տեսերակտ)։ |